...

Բանդայի թավիշն է լավը

Բանդայի թավիշն է լավը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Սյունիքում պուճուր բանդա էր գործում, ու այդ բանդիտներին վերագրել Սյունիքին, անընդունելի է»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, այնքան էլ պուճուր բանդա չէ, եթե նրանց հաջողվում է արգելափակել Նիկոլ Փաշինյանի այցը Քաջարան, Սյունիքի մարզի այլ համայնքներ, ամենավերջին հայհոյանքները տալ նրան, սադրանքների դիմել ու մնալ անպատիժ: Ուրեմն՝ լավ էլ կարգին բանդա է:

Ալեն Սիմոնյանը, ավելի լավ է ասի. բա որ գիտեիք, որ Սյունիքում բանդա կա, այս երեք տարում ինչի՞ այդ բանդան չեք վնասազերծել: Ոչ միայն Սյունիքում: Այս երեք տարում մի ավազակախմբի հարցեր լուծած կա՞ք: Միայն չասեք, դե, թավիշ էր, սիրում-միրում էինք: Նիկոլ Փաշինյանն էլ մի հատ ցուցակ է ճոճում, թե բա նայեք, հիմա այսքան մարդ կա բանտերում, իսկ նախկինում 3-4 անգամ ավելի շատ էր: Էդ իր հերթական աննախադեպն է:

Հիմա բանտերում ավելի քիչ մարդ կա, որովհետև ինչքան հանցագործ, գող, ավազակ կա, բոլորը դրսում են: Դրանո՞վ եք հպարտանում: Մի հոգու անուն տվեք, որ իր կատարած հանցագործությունների համար բանտում է: Դուք նույնիսկ մարտի 1-ի գործը չկարողացաք գլուխ բերել՝ մեր գլխացավանքներին ևս մեկն ավելացնելով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   809 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ