...

Բանի տեղ չեն դնո՞ւմ, թե՞ բառադի եք

Բանի տեղ չեն դնո՞ւմ, թե՞ բառադի եք

Պետական ապարատի կազմաքանդման կամ պարզապես անգործության մասին շատ է խոսվում: Իշխանությունը հերքում է դա՝ նշելով, որ հակառակը՝ այն աշխատում է ժամացույցի ճշգրտությամբ:

Երեկ Էրեբունի օդանավակայանում տեղի ունեցածը վառ ապացույցն է, թե ինչպես է աշխատում պետական ապարատը:

Կեսօրից հետո լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանից կվերադառնան 20 գերիներ: Հարյուրավոր մարդիկ շտապեցին օդանավակայան՝ հույսով, որ 20-ի մեջ կլինեն իրենց հարազատները:

Պաշտոնական լրահոսը լուռ էր, չէր մեկնաբանում, թե արդյոք կա նման բան և քանիսը կվերադառնան: Արդյունքում ժամեր անց Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ: Այսինքն՝ առնվազն 15 ընտանիք չտեսնված հուսախաբություն ապրեց:

Հասկանալի է, որ որոշ շրջանակներ հենց միտումնավոր են տարածում մեծ թիվ, որպեսզի հետո մեծ լինի հիասթափությունը: Բայց իշխանությունն էլ հենց դրա համար է, որպեսզի օպերատիվ արձագանքի և կանխի ապատեղեկատվության տարածումը: Ինքնաթիռը մեկ րոպեում չհասավ Երևան, արդյոք ՊՆ-ից չկա՞ որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որ կարողանա կապվել Մուրադովի հետ և պարզել, թե իրականում քանի հոգի են վերադառնում: Եթե չկա, մի ողբերգություն էլ դա է, իսկ եթե ուշադրություն չեն դարձրել լուրին, ապա դա էլ ողբերգության մեկ այլ դրսևորում է:

Մի խոսքով՝ կամ ձեզ բանի տեղ չեն դնում, կամ էլ անզգացմունքային բառադի եք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ