...

Բանջարեղենը թանկացել է 20.1 %-ով

Բանջարեղենը թանկացել է 20.1 %-ով

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.6 % գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.5 % և 20.1% գնաճերը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:

Բանջարեղենը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 10.6 %-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 20.1 %-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 14.5-25.4 %-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 20.5 %-ով: 

Մրգի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.3 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ`3.5 % գնաճ:

Ըստ վիճակագրության՝ կաթնամթերքը, պանիրը և ձուն նախորդ տարվա համեմատ էժանացել են 2.2 %-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ թանկացել՝ 0.4 %-ով: Ձվի գինը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.0 % գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.7 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ:

Մսամթերքի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.7 %-ով, բայց հոկտեմբերի համեմատ՝ թանկացել 0.1 %-ով:

Սուրճը, թեյը, կակաոն ևս թանկացել են: Ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Շաքարավազը նախորդ տարվա համեմատ էժանացել է 7.3 %-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ 3.2 % գնանկում է արձանագրվել:

Պաշտոնական տվյալներով՝ ձկնամթերքի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գներն իջել են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ