...

Բենզինի շշերը պահեք, պետք կգան

Բենզինի շշերը պահեք, պետք կգան

Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է. «Սա սկզբունքային հարց է, ժողովուրդը ոտքի է կանգնել իր զինված ուժերի հետ միասին և պետականությունն է պաշտպանում: Սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ, սա մեր ողջ բանակի, բարձրագույն հրամանատարական կազմից մինչև վերջին զինվորի տված երդումը պահելու հարց է»:

«ՉԻ». Յա՜, բանակի կարևորության և նշանակության մասին են հիշել: Դաշնակները: Այ, հիմա ճիշտ ժամանակն է, որ մենք էլ հիշեցնենք, թե ինչպես իրենց դրսևորեցին այս նույն դաշնակները Հայաստանում առաջացած մեկ այլ ներքաղաքական ճգնաժամի ժամանակ:

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետ, երբ սպանվեցին խորհրդարանի և կառավարության ղեկավարները, դե ֆակտո՝ երկրի ղեկավարները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ բանակը չի հանդուրժի այս իրավիճակը:

Ի՞նչ ասաց Դաշնակցության ղեկավարներից Հրանտ Մարգարյանը: Չէ, չասաց, որ ժողովուրդը բանակի հետ է, որ բանակն է մնացել երկրի կայունության և անվտանգության միակ երաշխիքը: Այլ հայտարարեց, որ եթե բանակը տանկեր մտցնի, իրենք բենզինի շշերով դուրս կգան: 

Այնպես որ, եթե հանկարծ Օնիկ Գասպարյանը հայտարարեր, որ չի հանդուրժելու ուժային ճանապարհով հեղաշրջումները, Արծվիկ Մինասյանն էլ բենզինի շշից կխոսեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ