...

Բենզինն էժանացել է

Բենզինն էժանացել է

Բենզինի շուկայում գնանկում է արձանագրվել: Բենզինի գինը նվազել է 20-30 դրամով:

«ՉԻ»-ն արձանագրել է, որ որոշ բենզալցակայաններում բենզինը վաճառվում է 380 դրամով: Իսկ մինչև գնանկումը գինը կազմում էր 400 դրամ: Կա բենզալցակայան, որտեղ 390 դրամի փոխարենը բենզինը վաճառվում է 360-ով:

Բենզինի գնանկումը հաստատել է նաև ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է, որ բենզինի գինը նվազել է 20 դրամով։

«Բենզինի գինը նվազել է 20 դրամով։ CPC ընկերությունը պրեմիում տեսակի բենզինը վաճառում է 380 դրամ, նախկին 400 դրամի փոխարեն։ Իսկ ռեգուլյար տեսակի բենզինը՝ 360 դրամ է, նախկին 380 դրամի փոխարեն»,- գրել է նա։

Բենզինի գնանկումը պայմանավորված է նավթի համաշխարհային գների անկմամբ:

Երեկ ֆեյսբուքի ուղիղ եթերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարեց, որ բենզինի գնի անկում կա:

Նշենք, որ դիզվառելիքի շուկայում գնանկում չի եղել: Դիզվառելիքը դեռ շարունակում է պահպանել գինը։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1127 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ