...

Բեռը ձեր հովանավորներն էին

Բեռը ձեր հովանավորներն էին

Ոչ անհայտ Բելլա Լալայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «չէիք ուզում, չէ՞, որ ձեր երեխաները Արցախում ծառայեն.

Արցախն էլ բեռ էր, չէ՞. ձեզ համար .. /կըռռռ. կըռռռռռռ. հաֆ, հաֆ/

լավ հիշեք, մտապահեք այդքանը, որ ձեր թոռ ու ծոռին պատմեք , թե ինչ եղավ դրանից հետո ....

դուք չպատմենք, մենք ենք պատմելու՝ ձեր ախոյան թշնամիներս ..

ես այլևս թուրքին չեմ ատում, որովհետև կան հայեր, որոնք ինձ համար թուրքից ավելի թուրք են ....»։

«ՉԻ». Մնում է հասկանալ, թե հայտնի շրջանակների խոսափող Լալայանը հատկապես ո՞ւմ նկատի ունի:

30 տարի հայաստանցին մեծագույն զրկանքներ է կրել, չի կառուցել Գյումրին ու մյուս քաղաքները, փոխարենը միջոցներ է տրամադրել, որպեսզի կառուցվի Ստեփանակերտը: Արցախի կանգուն լինելու համար տվել է իր ամենաթանկը՝ իր որդիներին, իսկ տիկինը եկել և մուննաթ է գալիս:

Հայաստանցիների վրա մուննաթ գալու փոխարեն թերևս կշտամբի և իր կծու լեզուն օգտագործի այսպես կոչված արցախյան էլիտայի նկատմամբ, որոնց հետ գտնվում է սերտ հարաբերությունների մեջ: Մի քանի խոսք ասի նրանց հասցեին, ովքեր 1998 թվականից հետո տեղափոխվեցին Երևան, նրանց հասցեին, ովքեր թալանեցին թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը: Ասի մարդկանց անուններ, որոնց պատճառով արտագաղթը չտեսնված չափերի հասավ: Նշի մեղավորներին, որոնց գործունեության պատճառով մարդիկ լքեցին հայրենիքը՝ անպաշտպան թողնելով թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը:

Արցախը բեռ չէր և չի, բայց բեռ և խնդիր էին նրանք, ովքեր ունենալով արցախյան ծագում՝ տեղափոխվեցին Երևան ու սկսեցին կեղեքել հայաստանցիներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1114 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ