...

ԲՀԿ-ի գյադաների ժամանակը

ԲՀԿ-ի գյադաների ժամանակը

Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի դեմ պայքարող օրենքի մասին քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավոր փորձել են հաշվեհարդար տեսնել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի նկատմամբ:

«ՉԻ». Մեծ հաշվով, սա իշխանությունների մեղավորությունն է, որ մինչև խորհրդարանական ընտրությունները չփոխեցին ընտրական օրենսգիրքը: Միայն ռեյտինգային կոչվող այդ թյուրիմացության շնորհիվ էր, որ ԲՀԿ-ն այդքան պատգամավոր ունեցավ, որոնց մի մասի IQ-ն հերիքում է ընդամենը Գագիկ Ծառուկյանի կոստյումի վրայից փոշին թափ տալուն ու ժամանակ առ ժամանակ «գողական պանյատներով» իրենց ներկայացնելուն:

Մի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նեղում էր Գագիկ Ծառուկյանին և ամբողջ ուժային համակարգը քսի էր տվել վրան՝ հետն էլ հիշեցնելով վերջինիս մականունը, Արման Բաբաջանյանին այսօր վրա տված տղերքը տարբեր ծակուծուկեր էին մտել: Մի երկու ամիս չկային, այդ օրերին Գագիկ Ծառուկյանի կողքին մարդ չէր մնացել:

Իսկ հիմա դուխ են առել, Նոր Հայաստանում իրենց լավ են զգում: Գագիկ Ծառուկյանը բերեց, սրանց բիրիքով լցրեց խորհրդարան, բայց մինչև հիմա չգիտեն, որ Ազգային Ժողովն ու «բեսեդկան» տարբեր բաներ են:

Ու ամենածիծաղելին այն է, որ այս ամենը քրեական ենթամշակույթի դեմ պայքարող օրենքի մասին քննարկումների ժամանակ է եղել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ