...

Բժշկության աղբակույտը

Բժշկության աղբակույտը

ԲԺԻՇԿ, ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն ինչ տեղի է ունենում այսօր, տեղի կունենար 2010 թվականին, եթե 2008-ին իշխանության գար Լևոն Տեր-Պետրոսյանը, թուրքերի հետ բարեկամության և տարածքների զիջման իր քաղաքականությամբ, որը բազմիցս հայտարարել է տպագիր մամուլով և հեռուստատեսությամբ»:

«ՉԻ». Մենք պատահաբար չենք Հայկ Մանասյանի մասնագիտությունը մեծատառերով գրել: Որ հասկանալի լինի այլասերվածության այն աստիճանը, որը համակել է այս մարդկանց: Իհարկե, Հայկ Մանասյանի պես էլի մի քանիսը կան, որոնք ներկայանում են որպես բժիշկ, բայց բացի բժշկությունից, խոսում են ամեն ինչի մասին:

Ի՞նչ է անում այս օրերին հայ բժիշկը: Փրկում է կյանքեր: Առաջնագծում, բժշկական կենտրոններում: Հայ զինվորի կյանքն է փրկում, կորոնավիրուսով վարակվածի: Օրը 24 ժամ ռեժիմով:

Իսկ ի՞նչ են անում քոչարյանական բժիշկները: Դա կենդանաբանական նոր տիպ է: Ստատուսներ են գրում և արդարացնում մարտի 1-ի ոճրագործությունը: Իբրև, լավ եղավ, որ Ռ. Քոչարյանը մարտի 1-ին գնդակահարեց ժողովրդին: Թե չէ Ղարաբաղը ծախելու էին: Ու այս աղբակույտն է վերջին օրերին նորից իշխանությունների հրաժարականի մասին խոսում:

Մեզ մի բան է հետաքրքրում. սրանք Հիպոկրատի՞ն են երդում տվել, թե՞ Շապոկլյակին: Վերջինս էր, չէ՞, երգում, որ ով մարդկանց օգնում է, նա ժամանակը անիմաստ է ծախսում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1758 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ