...

Բլից-վիրտուալ. Ռոբերտ Քոչարյան

Բլից-վիրտուալ. Ռոբերտ Քոչարյան

- Բարև ձեզ, պարոն Քոչարյան...

-  Կարաս «պրիվետ» ասես, հիմա ես էլ նախագահ չեմ, հի-հի:

-  Այո, նախագահ չեք, բայց լավ հիշողություն ունեք: Ինչպե՞ս է անցնում կյանքը մեկուսարանում:

- Ոչինչ էլի, հարմարվում եմ, հետո այստեղ հին ընկերներիս տեսա: Նաիրի Հունանյանը կողքի կամերում է, մեկ-մեկ հաճելի հիշողություններով ենք կիսվում:

- Իսկ թախտաբիթիները չե՞ն նեղում:

- Չէ հա, ի՞նչ թախտաբիթի, դրանք բիթի են ընկել, որ ինձ հետ ավելի լավ ա գործ չունենան:

- Անցնենք մարտի 1-ի դատավարությանը: Գո՞հ եք ընթացքից:

- Դժգոհ եմ, շատ: Էդքան փող եմ թափել, դեռ օգուտ չկա: Մի վաթսուն լրատվամիջոց եմ պահում, օրը երկու մեքենա պիցցա եմ բաժանում... Էն «չաթլախի» հետ էլ պայմանավորվանք, էսօր-էգուց ա անում, Վենետիկ է խաղացնում: Աչքիս, մի տաս հատ փաստաբան էլ վարձեմ:

- Դուք դեռ հույսեր ունեք, որ դատարանը ձեզ կարդարացնի՞:

- Ինչի՞, առաջին անգամն է, որ արդարացնում է: «Պապլավոկի» գործը հիշո՞ւմ եք, տեսա՞ք, ոնց ավարտվեց:

- Այո, մարդ սպանվեց, բայց ոչ ոք չդատվեց:

- Բա որ մի հոգու սպանելու համար ոչ-ոք չդատվեց, հիմա ինչի՞ պիտի 10 հոգու սպանության համար մարդ դատվի: Լոգիկան նույնը չի՞:

- Ձեր հսկայական կարողությունները...

- Սուտ ա, ես ԺԵԿ-ից տեղեկանք ունեմ, որ ոչ մի կարողություն էլ չունեմ:

-  Կարողություն չունեք, բայց գնում էիք Աֆրիկա՝ առյուծի որսի՞:

- Պահ, էդ ուզում ես ասել, որ 60 հազար դոլարը փող ա՞: Ըսկի մի չամադան էլ չի անում: Հետո էլ ես էդ առյուծին չէի ուզում սպանել: Ուղղակի անզգույշ կրակոց էր:

- Ձեր համակիրները հիմա ԲԴԽ-ի առջև միտինգ են անում, ի՞նչ կփոխանցեիք իրենց:

- Դե, ինչ որ պետք ա, փոխանցում ենք էլի. ուտելիքից բռնած մինչև բոնբոներկա: Ասեք, որ էսօրվա պիցցան իրիկունը կհասնի:

- Շնորհակալություն անկեղծ հարցազրույցի համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8879 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ