...

Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան

Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան

- Բարև Ձեզ, պարո՛ն Սարգսյան:

- Զդռաստի, գռաժդանին նաչալնիկ: Դեմից ասեմ` ես գրող տղա չեմ, ուդառ պահող տղա եմ: 

- Բայց ես քննիչ չեմ, լրագրող եմ: 

- Իրո՞ք, (ներվային ծիծաղում է) ես էլ մտածեցի, որ մարդամեկն այնքան մնաց Սուրբ Աթոռում, մոտը վանգայություն անել ստացվեց:

- Պարոն Սարգսյան, արդեն մեկ ու կես տարի է, ինչ հասարակությանը հետաքրքրում է՝ ի՞նչ նկատի ունեիք՝ ասելով, որ դուք սխալ էիք, իսկ Նիկոլը՝ ճիշտ:

- Ես սխալվեցի: 

- Այսի՞նքն:

- Պետք ա Սամոյի պես ասեի՝ Նիկոլը մեր ախպերն ա: Հենա ասեց, իրա համար շվշվալին ապրում ա: 

- Երբ Քոչարյանը հերթական անգամ ազատվեց բանտից, դուք այցելեցիք ձեր երբեմնի զինակցին: Ի՞նչ խոսքեր և խորհուրդներ փոխանցեցիք նրան:

- Ի՞նչ խորհուրդ պտի տայի: Նա վաղուցվանից ինձ չի լսում: Դեռ մարտի 1-ից առաջ նրան հորդորեցի հանձնվել, չլսեց: Գիտեք, ժամանակին ինչ-որ քիմիական մեծ սեր է ունեցել: Հույսը դրել էր դրա վրա: Բայց ես նրան ասացի, որ այդ անձնավորությունը բազում այդպիսի կապեր է ունեցել, բազում այդպիսի խոստովանություններ է լսել: Բայց հիմա ո՞ւր են Միլոշևիչը, Հուսեյնը, Քադաֆին կամ Աբաշիձեն: Մեկ էլ հույսը դրել էր փաստաբանների վրա, բայց ես նրան զգուշացրել էի, որ դա լախատրոն է: Ճիշտը բժշկական թղթեր հավաքելն է: Նոր Հայաստանում, նոր իրողություններում միայն դա է աշխատում: Չլսեց:                      

- Վերջում ի՞նչ կցանկանաք փոխանցել մեր ընթերցողներին:

- Ես հատկապես ցանկանում եմ դիմել տղամարդ ընթերցողներին: Աշխատե՛ք, կրկին և կրկին փորձե՛ք: Մի՛ համակերպվեք: Աշխարհի ոչ մի փող և լավ վերաբերմունք փեսային որդի չի դարձնի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6793 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ