- Պարոն Սիմոնյան, ինչո՞ւ և ինչպե՞ս առաջադրեցիք Վանեցյանի թեկնածությունը:
- Գիտեք, ես նրան ճանաչում էի հասարակական-քաղաքական շրջանակներից դուրս: Մի հիանալի, «կամպանեյսկի» անձնավորություն էր, ծախսող, ուտող-խմող, ընկերներին հասնող տղա էր: Մտածեցի՝ նոր գույն կհաղորդի մեր հեղափոխական շրջապատին:
- Ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին:
- Շատ վատ, նա պետք է նստի: Բայց չեմ կարող չխոստովանել, որ նա ընտանիքի հիանալի հայր է, պարզապես չտեսնված պապիկ: Ամեն անգամ փշաքաղվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է բանտից դուրս գալուց հետո գրկում թոռներին:
- Իսկ Սերժ Սարգսյանի՞ն:
- Նա նույնպես պետք է նստի: Բայց չեմ կարող չխոստովանել, որ միշտ էլ հիացել եմ նրա համառությամբ, նպատակին հասնելու համար ամեն ինչ խաղասեղանին դնելու նրա վճռականությամբ: Հայաստանից դուրս՝ հատկապես Բադեն-Բադենում և Մոնտե-Կառլոյում շատ լավ են նրան վերաբերվում:
- Ի՞նչ եք կարծում, Ծառուկյանը նույնպես պետք է նստի:
- Իհարկե, միանշանակ: Բայց անձամբ նրան շատ եմ հարգում: «Փարավոնը» իմ սիրած օբյեկտն է, տանը օգտվում ենք միայն տիկին Ռոզայի պատրաստած մեղրից, իսկ «Ռենջ Ռովերս» լիցքավորում եմ միայն «Մուլտի Գրուպ» ԱԳԼՃԿ-ից: