...

Բլից-վիրտուալ. Աննա Հակոբյան

Բլից-վիրտուալ. Աննա Հակոբյան

- Տիկին Հակոբյան, ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը:

- Չեք պատկերացնի, թե ինչ աստիճանի է փոխվել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ 360 աստիճան:

- Բայց 360 աստիճանը նշանակում է, որ ոչինչ էլ չի փոխվել:

- Հենց դա էլ նկատի ունեմ, առաջ էլ էի բուկլետ բաժանում, հիմա էլ: Այնպես որ չեմ սխալվել, երբ ասում եմ՝ բան չի փոխվել:

- Ինչո՞ւ էիք առանց դիմակի և ձեռնոցների: 

- Կորոնավիրուսը ում շունն է, որ վախենանք, պինցետով կհանենք:

- Այսինքն՝ չվախենա՞նք, կարող ենք հանգիստ դուրս գալ փողո՞ց:

- Իհարկե ոչ: Ես նկատի ունեի մեզ. չէ՞ որ կարող ենք, երբ ուզենք՝ թեստ հանձնենք: Իսկ ովքեր չեն կարող, պետք է վախենան:

- Կարո՞ղ է իմանաք, Շենգավիթի արտադրամասն ում է պատկանում:

- Էթիկական առումով ճիշտ չէ նշել անունը: Բայց հաստատ ասեմ՝ Самвел ни в чем не виноват: 

- Ինչպե՞ս եք անցկացնում օրը:

- Ամբողջ օրը վարչապետի հետ գլոբուսն ենք ուսումնասիրում: Ամուսինս ասում է, որ մեծ ծրագրեր ունի, պատրաստվում է գրավել աշխարհի 1 տոկոսը: Հիմա ուսումնասիրում ենք` հատկապես ո՛ր տարածքները գրավենք:

- Եվ եթե թույլ տաք վերջին հարցը: Ի՞նչ եք պատրաստելու այսօր:

- Գիտեք, մի գլխացավանք էլ այդ հարցն է: Երկու տարբերակ եմ պատրաստում՝ մեկը ուտելու, մյուսը լայվի համար: Ուտելու համար դեռ չեմ որոշել, իսկ լայվի համար՝ ավելուկ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2199 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ