- Պարոն Բաբլոյան, ընդունո՞ւմ եք ՀՔԾ ներկայացրած մեղադրանքը:
- Գիտեք, ներկաներն ինձ մեղադրում են նախկինում իշխանությունը յուրացնելու մեջ, նախկինները մեղադրում են ներկաներին իշխանությունը զավթելուն օժանդակելու մեջ: Այնպես որ, ես խառնվել եմ, չգիտեմ՝ ընդունեմ, թե ոչ:
- Պարոն Բաբլոյան, խնդրում եմ հստակ պատասխանեք, ընդունո՞ւմ եք մեղադրանքը, թե ոչ:
- Ինձ ճանաչողները գիտեն, որ ինձ սենց հարցեր տալ չի կարելի: Դա ինչ հարց տալու ձև է՝ այո կամ ոչ:
- Ասում են, որ դուք վաղուց վիրահատություններ չեք անում:
- Ես փաստաբանիս հետ խորհրդակցեցի և այո, հիմա չեմ անում, բայց ունեմ հետաձգված վիրահատություններ՝ 10-15 տարի առաջ արել եմ և հիմա ՀՔԾ տերմինաբանությանը ծանոթանալիս մտածում եմ նորից վերսկսել վիրահատությունները:
- Չե՞ք փոշմանել, որ մտել եք քաղաքականություն:
- Էն էլ ոնց, անիծվի այդ օրը: Ավելի լավ էր Բաբլոյան կենտրոնի կեսը տայի իրենց, քան համաձայնվեի իրենց ցուցակում լինել:
- Ձեզ վրա քաղաքական ճնշումներ կա՞ն:
- Ինձ ճանաչողները գիտեն, որ իմ վրա ճնշումներ բանեցնել հնարավոր չէ: Այդ հարցը ճիշտ կլինի տան Նիկոլ Փաշինյանին ու Սերժ Սարգսյանին, բայց ուշադիր լինեն, որ ձեռքի մատները խաչ չանեն:
- Պատահակա՞ն է, որ Քոչարյանի փաստաբանը նաև ձեր փաստաբանն է:
- Այո պատահականություն է: Առաջին իսկ պատահած համարով զանգահարեցի և ինձ ասացին՝ ոչ մի ուրիշ փաստաբան չվերցնես: Այնպես որ՝ ոչ մի պատահականություն էլ չկա: