...

Բլից-վիրտուալ. Գագիկ Ծառուկյան

Բլից-վիրտուալ. Գագիկ Ծառուկյան

- Պարոն Ծառուկյան, ինչպես եք գնահատում խոսքի ազատության վիճակը Հայաստանում:

- Շատ վատ: Մենք մեծ ներդրումներ ենք արել, արտասահմանից մասնագետներ հրավիրել, ստեղծել աշխատատեղեր, ունենք մոտ 1000 ֆեյք, իսկ գործող իշխանության թողտվության պատճառով նրանց երբեմն վիրավորում են ինտերնետի կապույտ ֆոնով էն էջում:

- Ասում են, որ դուք եք 2004թ. հրկիզել Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան:

- Գնա ազգուտակիդ սենց հարցեր տուր: Ծառուկյանը եթե վառեր, էսօրվա իշխանությունը քրեական գործեր կհարուցեր իմ դեմ, ստուգումներ կսկսեր իմ ընկերություններում: Ու ընդհանրապես, գոնե գիտես էդ Նիվի ու ջրի գինը, որ ուղարկել եմ հեղափոխությանը: Էդ փողով մի երկու տարվա լավ պահած S կլասի Մերսեդես կարելի էր առնել:

- Ճի՞շտ է, որ ձեր թիկնազորը զինվորական հանդերձանք է ստացել Մարտի 1-ի նախօրեին:

- Նաիրա, մի հատ սիրուն շորիկով նկար գցի ու ներողության տեքստ գրի, որում կդատապարտես լրագրողների սենց հարցերը ինձ:

- Ինչպես կմեկնաբանեք, որ ձեր կուսակից Վարդան Ղուկասյանն աղոթում է Ռոբերտ Քոչարյանի ազատման համար:

- Մենք նրա համար ստեղծել ենք բոլոր պայմանները: Հրահանգել եմ, որ իմ կառուցած եկեղեցում նրան տրամադրեն առանձին աղոթատեղի, որպեսզի ոչ մեկը նրան չխանգարի ստեղծագործական աշխատանքներ իրականացնելիս:

- Պատահակա՞ն է, որ ամեն տարի հոկտեմբերի 2-ին դեմարշ եք անում իշխանության դեմ:

- Մեծ տղա ես, ինչ մի վատ բառեր ես օգտագործում:

Գևորգ Պետրոսյանը շշնջում է Ծառուկյանի ականջին. «Շեֆ, դեմարշը վատ խոսք չէ, քաղաքական տերմին է»:

- Ինչ որա յա: Ստոր հերյուրանքներ են: Ես ի՞նչ իմանամ Նաիրայի աչքի տակը ոնց ա կապտել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5899 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ