...

Բլից-վիրտուալ ԺՊ ՆՓ-ի հետ

Բլից-վիրտուալ ԺՊ ՆՓ-ի հետ

- Պրն Փաշինյան, նախ թույլ տվեք ողջունել․․․

- Հո պատահաբար Սյունիքից չե՞ս։

- Ոչ։

- Այդ դեպքում՝ ոչինչ, թույլ եմ տալիս, ողջունիր։

- Հենց Սյունիքից էլ սկսենք։ Եթե գնում էիք սյունեցիների հետ հանդիպելու, ինչո՞ւ էիք հազարավոր մեքենաներով Երևանից մարդիկ տանում ձեզ հետ, տոննաներով բենզին ծախսում․․․

- Վաբշե տը իդեան Գռզոյինն էր, ինքն ա շտաբին հարմար գներով բենզին մատակարարում։

- Այցի արդյունքներից գո՞հ եք։

- Գռզոն պիտի որ գոհ լինի, մի 80 հազար դոլարի բենզին ա նաղդել։

- Չէ, ես ձեր մասին էի հարցնում։

- Մի րոպե․․․ (Պիջակի գրպանից հանում է օղու շիշը, մի բաժակ լցնում ու քաշում գլխին)։ Հիմա շարունակիր։ Չէ, ուրիշ բան չմտածես, էս քաղաքացիներից մեկն էր տվել, ապակյա մանդատ էր։ (Ապա պիջակի մյուս գրպանից հանում է կես լիտրանոց բանկան, միջից մի կտոր թթու հանում ու ծամում)։

- Փաստորեն երկու ապակյա մանդատ ունե՞ք։

- Չէ, էս մեկը մանդատ չի, մանդակ ա։ Ընտր զակուսկի ա։

- Պրն Փաշինյան, հանդիպումների ժամանակ օդում ինչ-որ մուրճ եք ճոճում, սպառնում եք բոլորի գլուխը ջարդել, բռնել շինել, ձեր թիմակիցներից մեկն էլ ասում է, որ ճանապարհաշինությունը նկատի ունեք․․․

- Թիմակիցներիցս մեկը տենց բան ա ասե՞լ։ Այ տեսնո՞ւմ եք, թե իմ իշխանության տարիներին ինչ տեմպերով է զարգացել անասնաբուծությունը․․․

- Մի ուրիշն էլ ասել է, թե Հայաստանի շրջափակումը Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով է եղել։

- ․․․Այդ թվում նաև ոչխարաբուծությունը․․․

- Լավ, անցնենք անվտանգային խնդիրներին։ Ի՞նչ փուլում է բանակի վերականգնումը։

- Մի վայրկյան մի քիչ էլ շփվեմ մանդատիս հետ․․․ Հա, ուրեմն՝ հատկապես ուշադրություն ենք դարձնում ավիացիային, և առաջին քայլերն արդեն անում ենք։ Օրինականացնում ենք տեխնիկական կանեփի արտադրությունը։ Եթե հակառակորդն ունի անօդաչու թռչող սարքեր, մենք պիտի ունենանք առանց թռչող սարքերի օդաչուներ։

- Պրն Փաշինյան, դուք խոստացաք գերիների դիմաց հանձնել Աշոտիկին, բայց հանձնեցիք ականապատ տարածքների քարտեզները։

- Հա, դե ամառ ա, շոգ ա, գարեջրի սպառման ծավալներն ավելացել են․․․ Մի խոսքով՝ Աշոտիկին արձակուրդ չտվեցին։

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրություններից, պատրաստվո՞ւմ եք կեղծել։

- Զրո՛ կեղծիք, զրո՛ կեղծիք, զրո՛ կեղծիք։ Մեր ստացած ձայներին զրո՛ թիվ ենք ավելացնելու։ 6 տոկոս էլ ստանանք՝ ընդամենը մի զրո ենք ավելացնելու։ Իսկ դրա դեմ բողոքող խոզաբարո դուրսպրծուկներին՝ չաքուչո՛վ, լոմո՛վ, կվալդո՛վ, դուբինկեքո՛վ, ցխելո՛ւ ենք սաղի գլուխները, սիրո՛ւմ ենք բոլորիդ, ջարդելո՛ւ ենք բոլորի ատամները, խոնարհվո՛ւմ ենք բոլորիդ առաջ, ու սաղի ականջները՝ պինցետո՛վ, պինցետո՛վ, մի հատ էլ կանտրոլնի՝ քյալփաթինով․․․

- Լավ, լավ, տեսնում եմ, որ ապակյա մանդատի հետ շփումն արդյունավետ է եղել, եկեք այս լավատեսական նոպայի վրա էլ ավարտենք․․․

- Ի՞նչ նոպա, դու հլը նոպա չես տեսել։ Սուրո, հլը էն «դրուժբան» բե՛ր, Ալե՛ն, էն կիսլատի կանիստրը ո՞ւր ա․․․

- Ցտեսություն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1246 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ