...

Բլից-վիրտուալ. Նիկոլ Փաշինյան

Բլից-վիրտուալ. Նիկոլ Փաշինյան

- Պարոն Փաշինյան, ինչո՞ւ աշխատանքից հեռացրեցիք բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին:

- Նախ ուզում եմ շեշտել՝ Գրիգորյանը փայլուն նախարար էր՝ սկզբունքային, կարգապահ, և ամենակարևորը՝ կոռուպցիայի դեմ անխոնջ մարտիկ է: Բայց գիտեք, որ երեկ դժվար օր էր իմ համար: Արգիշտի Քյարամյանին այնքան հանեցի ու նշանակեցի, որ մի պահ իմ մոտ էլ գլխապտույտ առաջացավ: Ասացի՝ նոր անուն նշեմ հրամանագրերի մեջ, մի քիչ թարմություն մտցնեմ, իսկ Քյարամյանն էլ չմտածի, որ միայն ինքն է ուշքումիտքս: Պատահականության սկզբունքով բացեցի Գրիգորյանի անունով ծրարը: Ասում եմ՝ բախտս բերեց, որ իմ անունը  չբացեցի:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

- Ճ կլասի մեքենան մենք դարձնում ենք Ս կլասի ամենագնաց լիմուզին: Նախկին իշխանությունները ինչ էին ասում մեր դեսպաններին. եթե ձեզ խփեն, ձայն չհանեք, համակերպվեք և մի հատ էլ ներողություն խնդրեք: Ինչ եմ ասում ես. առաջինը չխփեք, բայց, եթե ձեզ մեկը խփել է, քարը վերցրեք և տվեք գլխներին: Անգամ հանձնարարել եմ Զոհրապ Մնացականյանին, որ սեմինարներ անցկացնի և ցույց տա, թե ինչպես է պետք խփել: Առաջիկայում նաև պատրաստվում ենք դեսպանատներ գործուղել արևելյան մարզաձևերի վարպետների, թող աշխատեն իբրև սպորտի գծով կցորդներ:

- Գո՞հ եք 2019 թվականի արդյունքներից:

- Իհարկե, կառավարական առանձնատունը վերանորոգեցի. 10 տարի ապրում էր այդ տանը, բեբաշարը մի վերանորոգումն ինչ է, չէր կարողացել անել: Մենակ նռան կոմպոտ էին փակել ու խմել: Մեքենան փոխեցի, կարևորը վարկով չեմ գնել և մտավախություն չունեմ, որ մի ամիս կարող է չվճարեմ, բանկից գան տանեն:   

- Ամենամեծ ձախողումը ո՞րն էր:

- Դե գիտեք, որ նպատակադրվել էի նաև ինքնաթիռը փոխել, բայց այնքան խոսեցին, դրեցին-վերցրեցին, որ մտափոխվեցի: Էդ հարևանների աչքը տենց բան է: Այնքան աչքով տվեցին, հիմա էլ ճգնաժամը սկսվեց, Աստված գիտի, թե երբ ինքնաթիռը փոխելու հնարավորություն կունենամ:

- Ի՞նչ կասեք Միքայել Մինասյանի լայվերի մասին:

- Ի՞նչ ասեմ: Ինչքան «Կիսաբաց լուսամուտները» կդառնան Օփրա Ուինֆրիի շոուներ, ինչքան Բլոգնյուզը կդառնա «Դեյլի Մեյլ», Ջազվեն՝ Ստարբաքս, Վանեցյանը՝ Բոնդ, Նազենի Հովհաննիսյանը՝ Մոնիկա Բելուչի, ինքն էլ՝ Ջարեդ Քուշներ, այնքան էլ իր լայվերը մի օր ոտ կգցեն իմ լայվերի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2493 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ