...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, ընտրություններից հետո սա մեր առաջին հարցազրույցն է։ Որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը։

- Իհարկե անվտանգային հարցերը։ Նկատի ունեմ պարենային անվտանգությունը։

- Փաստորեն էլի ուտելիքից եք խոսում։

- Չէ, ուղղակի հաշվի առնելով ընտրությունների արդյունքները՝ առաջին հերթին պիտի կտրուկ ավելացնել յոնջայի ցանքատարածությունները։ Իսկ երկրորդ հարցը կլինի ներքաղաքական համերաշխության վերականգնումը։

- Բա ինչո՞ւ եք մուրճը դրել սեղանին։

- Չէ, սա խորհրդանշական մուրճ ա։

- Ի դեպ, Ձեր ընդունարանում պատից կախված բազմաթիվ փոս ընկած կասկաներ կային․․․

- Հի-հի․․․ Չէ, էդ ուղղակի էն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, չգիտես ինչու, ինձ հետ հանդիպմանը կասկաներով էին եկել։ Բայց ես կառուցողական էի տրամադրված և ուզում էի խաղաղության ծխամորճը ծխել։ Էն Ալենն ու Միրզոյան Արոն էլ ասածս բառացի հասկացան և ծխամորճի մեջ եսիմ ինչ էին լցրել, ու էլ ոչ մի բան չեմ հիշում․․․

- Պրն Փաշինյան, միշտ ասում էիք, որ ընտրություններ չեք կեղծելու, բայց տեսանյութեր կան, թե ինչպես են զինվորները․․․

- Լավ, էլ մի շարունակի, մանավանդ՝ որ առանց կասկա ես։ Բա ժողովրդական առածը չես լսե՞լ, որ ասում ա «ձրի կլուբնիկը մենակ թակարդում ա լինում»։

- Ի դեպ, արդեն կոչ եք արել, որ նախկին նախագահներն իրենց թալանածը ինքնակամ վերադարձնեն ժողովրդին, թե չէ զոռով եք վերադարձնելու։ Դա առաջին նախագահին է՞լ է վերաբերում։

- Չէ, նրա թալանածն արդեն վերադարձրել եմ ժողովրդին։

-․․․

- Բա Աղդամի, Ֆիզուլու, Քելբաջարի, մյուս շրջանների թալանը նրա օրոք չի՞ եղել։ Ես էլ վերադարձրել եմ։ Իսկ ո՞վ ասեց, որ միայն հայ ժողովրդին նկատի ունեի, ադրբեջանցիք ժողովուրդ չե՞ն։ Իսկ այ՝ Քոչարյանի ու Սերժի օրոք թալանածը վերադարձրել եմ հայ ժողովրդին։

- Բայց ոնց որ թե բյուջեում չերևաց։

- Ի՞նչ բյուջե, ասում եմ հայ ժողովրդին։ Ինչի ես հայ ժողովրդի անբաժանելի մասը չե՞մ։

- Դե ֆորմալ առումով՝ այո, բայց հարցեր են առաջանում․․․

- Լավ, որպեսզի հարցեր չառաջանան՝ հենց հիմա զանգեմ Աննային, թող մի հատ «Ժողովուրդ» անունով հիմնադրամ բացի։ Ու կտեսնեք, թե ոնց եմ թալանածը վերադարձնում ժողովրդին։

- Ինչո՞վ է պայմանավորված Երևանում ապօրինի կառույցների ապամոնտաժման ակտիվացումը։

- Դե բա ապօրինի ա, չէ՞, եթե ժողովրդի փայը չեն տվել կամ քիչ են տվել․․․

- Բայց ադրբեջանցիներն էլ ՀՀ տարածքում դիրքեր են սարքում, դրանք է՛լ են ապօրինի, նրանք է՛լ ժողովրդի փայը չեն տվել․․․

- Վստա՞հ ես։

- Լավ, քանի որ կասկա չունեմ՝ այսքանով էլ ավարտենք, շնորհակալություն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   941 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ