...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Բարև Ձեզ, պրն Փաշինյան։ Դուք համաձայնվել եք հարցազրույց տալ՝ պայմանով, որ միայն սոցիալ-տնտեսական հարցերին կանդրադառնանք, ուստի առաջին հարցը․․․

- Հա, սոցիալ-տնտեսական ասեցիք՝ հիշեցի։ Լա՛վ հիշեցրեցիք, էս վերջերս տան համար ապառիկով չուգունից թավա ու գրտնակ էի առել, պիտի վճարումներ անեմ։ Դե էդքան փող չունեմ, որ միանգամից վճարեմ, ես ձեզանից մեկն եմ․․․

- Չուգունից թավա ու գրտնա՞կ։ 

- Չէ, դուք ինձ սխալ հասկացաք։ Աննան վաղուց ներքաղաքական գործընթացներին չի մասնակցում ու լրացուցիչ գործիքակազմի կարիք չունի, ես ուղղակի․․․

- Լավ։ Ինչո՞վ եք բացատրում Հայաստանում արձանագրվող աննախադեպ գնաճը։

- Դե Հայաստանում ի՞նչը չի աննախադեպ։ Օրինակ՝ ես ասել էի, չէ՞, որ նախկին հանցավորների կոռուպցիոն սխեմաների արդյունքում բանանը գազարից 8 անգամ թանկ է, ու դա անընդունելի է։ Դե հիմա բանանն ու գազարը նույն գինն են, ինչի՞ց եք դժգոհ։

- Բայց խոսքը միայն բանջարեղենի մասին չէ, ամեն ինչն է թանկացել։ Օրինակ՝ միսը․․․

- Հա, բայց ես ի՞նչ անեմ, որ մեր ժողովուրդը ինձ ճիշտ չի հասկացել։ Ես ժողովրդին ասում էի՝ «գնացեք ոչխար պահեք», իսկ ժողովրդի 54 տոկոսը հունիսի 20-ին դա սխալ հասկացավ․․․

- Լավ, ոչխարը հասկացանք, թիվը պակասել է, որովհետև առկա գլխաքանակը գործունեության այլ ոլորտում է հայտնվել։ Բայց տավարի միսն էլ է թանկացել։ 

- Դե ժողովրդի 20 տոկոսն էլ է՛դ մասն է սխալ հասկացել։

- Իսկ ինչո՞ւ հանկարծ որոշեցիք բնակարան ձեռք բերելու դեպքում վարկի տոկոսները եկամտահարկով վճարելու մասին էն օրենքը չեղարկել։

- Դե որովհետև տարբեր մարզերից ինչ-որ կիսագրագետ ուսանողներ են գալիս Երևան, հետո անկապ գոռգոռում են, ուսումը կիսատ են թողնում, հենց սկսում են կուշտ փորով հաց ուտել՝ քաղաքականությամբ են զբաղվում, ու վերջը երկիրը հասցնում են կործանման։ Այ դա կանխելու համար էլ չեղարկեցինք այդ օրենքը։ Եվ հետո՝ մեր նպատակն է բեռնաթափել Երևանի կենտրոնը։ Հաջորդ քայլով Երևանի ծայրամասերը կբեռնաթափենք, հետո՝ նաև մարզերը, ու մարդիկ ինչքան հեռու տուն առնեն՝ այնքան լավ։ Օրինակ՝ Փարիզում, Կանադայում․․․

- Ինչո՞ւ որոշեցիք բանակի պայմանագրային զինծառայողների սննդի փողը կտրել, իսկ ԱԺ պատգամավորների գրպանի ծախսը ավելացնել հինգ անգամ և դարձնել ամսական 250 հազար դրամ։

- Այդ թիվը պատահական չէ և հիմնված է ծավալուն ուսումնասիրությունների վրա։

- Ի՞նչ ուսումնասիրություններ։

- Տեսեք՝ պատգամավորներն ամեն ամիս միջին հաշվով մասնակցում են 8 նիստի։ 8 նիստի համար 250 հազար դրամը կազմում է ուղիղ 66 դոլար՝ մեկ նիստի համար։ Հայաստանում մարմնավաճառների ծառայությունների միջին գինը 60 դոլար է, գումարած 10 տոկոս էլ «չայեվո»՝ ուղիղ 66 դոլար․․․  

- Այսինքն՝ Ձեր կարծիքով բոլոր պատգամավորները համաձա՞յն են այդ մոտեցմանը։

- Դե ո՛չ բոլորն, իհարկե, բայց վերնախավը հավելավճարներ կստանա․․․

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

- Հա, բայց էն մարմնավաճառների չոտկի գների մոմենտը հանի, էլի, էգուց չուգունից թավան ու գրտնակը բերելու են․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ