...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Կարճատև արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներից մեկին, որն էլ թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

- Նիկոլ Վովայի, ի սկզբանե Դուք որոշել էիք Ձեր արձակուրդն անցկացնել Սոչիում, ինչո՞ւ փոխեցիք Ձեր որոշումը։

- Մի քանի պատճառներով։ Նախ՝ ռուսական կողմը 150 թիկնապահից ավել չէր ընդունում, երկրորդ՝ ասեցին այնտեղ Իջևանի խոզ չկա, հայաթում չեն թողնելու մանղալ դնեմ, օրը ընդամենը 5 անգամ են կերակրում, զավտրիկին արաղ չեն տալիս․․․ 

- Իսկ գուցե պատճառներից մեկն էլ այն էր, որ Սոչիում բավականին մեծ հայ համա՞յնք կա։ Կարող էին գալ ու ողջունել․․․

- Իմիջիայլոց էդ լավ հիշեցրեցիք։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում դա կդառնա հայ-ռուսական բանակցային օրակարգի կարևորագույն մաս։

- Ի՞նչ նկատի ունեք։

- Նկատի ունեմ մեր ռազմավարական համագործակցությունը։ Հայաստանում իմ հասցեին հնչող հայհոյանքների համար լուրջ տուգանքներ են սահմանված, և դա մեր բյուջեն համալրելու առանցքային հոդվածներից մեկն է, իսկ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Այ, եթե այդ օրենքը նրանց վրա էլ տարածվեր, տուգանքներն էլ հավասար կիսեինք․․․

- Այո, իսկապես Հայաստանում ներքաղաքական իրավիճակը բավականին ծանր է։

- Չէ, ծանր չի։ Միջին ծանրության է, էն էլ՝ ընդամենը 3 հոգի։ Էն տնաշեն Ալենը անվտանգությանը մի քիչ շուտ կանչեց դահլիճ։

- Լավ։ Հիմա արձակուրդում եք և չեք մասնակցելու Ղարաբաղի Անկախության միջոցառումներին․․․

- Այո, այս տարի Խանքենդիի միջոցառումներին չեմ մասնակցելու։ Իլհամ Հեյդարովիչը չի հրավիրել։ Բայց դրական ազդակներ կան, հնարավոր է՝ նոյեմբերի 9-ին հրավիրի Բաքու։

- Ասում եք՝ դրական ազդակներ կան, բայց ադրբեջանցիները փաստացի փակել են Գորիս-Կապան ճանապարհը և իրենք են վերահսկում։

- Գիտե՞ք ինչ, նախ՝ Էրիվանը Արևմտյան Զանգեզուրին կապող գրունտային ճանապարհներ կան, երկրորդ՝ մենք ի՞նչ կապ ունենք մեր սահմանների հետ, թող ռուսական կողմը կատարի իր ստանձնած պարտավորությունները։

- Թուրքիայի կողմից է՞լ եք դրական ազդակներ տեսնում։

- Բա իհարկե։ Ճիշտ է, նրանք խաղաղության համար մի շարք պայմաններ են առաջ քաշում, անգամ պահանջում են, որ մեր արտգործնախարարը անունը փոխի, բայց դե հիմա ի՞նչ տարբերություն, թող Արարատ Միրզոյան չլինի՝ լինի Աղրիդաղ Միրզոյան, կամ՝ Դավալու․․․

- Եվ վերջում՝ ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել ՌԴ իշխանություններին։

- Դե ի՞նչ ասեմ, թող էն հայհոյանքների տուգանքների մոմենտով արագացնեն, տարեկան մի քանի միլիարդ դոլարը նույնիսկ Ռուսաստանի համար քիչ փող չի։

- Շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3833 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ