...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, այնուամենայնիվ ինչո՞ւ Անկախության օրվա առթիվ կազմակերպվելիք միջոցառումներն անվանեցիք «գունագեղ»։

- Գիտե՞ք՝ ինչ ա նշանակում «գունագեղ»։ Բա որ մեկը գեղից գալիս գունավոր հեղափոխություն ա անում, չեղա՞վ գունագեղ։ Համ էլ՝ եթե սև ու սպիտակ ասեի, պիտի ասեիք՝ էլի հասարակությանը սևերի ու սպիտակների եմ բաժանում։

- Բայց առանձնապես տրամադրություն էլ չկա, Գորիս-Կապան ճանապարհին ՀՀ քաղաքացիները մոլորվում են․․․

- Բա ես ի՞նչ մեղավոր եմ, որ ՀՀ երկու քաղաքացիներ մոլորվել են։ Թող չմոլորվեին։

- Շատերը ձեր իշխանությանն ու անձամբ Ձեզ են մեղադրում․․․

- Բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ հունիսի 20-ին ՀՀ 640 հազար քաղաքացիներ մոլորվել են։ Թող չմոլորվեին։

- Լավ։ Դուք գիտեիք, որ Ձեր բարեկիրթ հարևանը վաղ թե ուշ այդ ճանապարհը փակելու է, ինչո՞ւ մինչև հիմա շրջանցիկ ճանապարհ չեք կառուցել։

- Հետաքրքիր մարդիկ եք։ Քանի դեռ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները չեն ավարտվել, ես ի՞նչ իմանամ, թե էդ ճանապարհը որտեղով ա պետք կառուցել։ Բա կարող ա GPS-ով Տաթևն էլ ա դժգույն-դժբախտ, իզուր տեղը փող ծախսե՞նք։ Գիտե՞ք՝ էդ փողով քանի հոգու կարելի ա պարգևավճար տալ։

- Ի դեպ, պարգևավճարների մասին․․․

- Դե լավ, ի՞նչ եք խորացել, խորհրդանշական գումարներ են, աներձագս ասում ա՝ Հունաստանում էդ փողով սկի կարգին զավտրակ չէինք կարա անեինք։

- Ճի՞շտ է, որ Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանի հետ հանդիպման առաջարկ եք ներկայացրել։ 

- Չէ, այդպես չի եղել։ Ուղղակի միասին Բաթում էինք գնացել, ես բերանս բաց նայում էի էդ տնտեսական հրաշքին, ասեցի՝ էս ո՞նց եք հաջողացրել, Վրաստանի վարչապետն էլ ասեց՝ «ուզում ե՞ս Էրդողանի հեռախոսի համարը տամ»։ Ես էլ ասեցի՝ չէ, իմ հեռախոսը լսում են, դու զանգի պայմանավորվի։

- Զանգե՞ց։

- Չգիտեմ։ Բայց մեր ամբողջ զրույցի ընթացքում անընդհատ ինձ խելացի խորհուրդներ էր տալիս։

- Ի՞նչ խորհուրդներ։

- Ասում էր՝ «վրայից մի բան կեր»։

- Լավ, վերադառնանք մեր Անկախությանը․․․

- Ի՞նչ վերադարձ, վերադարձ չկա՛։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ