...

Բլից-վիրտուալ ՔՊ ԺՊ ՆՓ-ի հետ

Բլից-վիրտուալ ՔՊ ԺՊ ՆՓ-ի հետ

- Պրն ԺՊ, Ձեր նախորդ հարցազրույցից հետո բազմաթիվ կարևոր իրադարձություններ են եղել, օրինակ՝ հրապարակվել է ՔՊ նախընտրական ցուցակը, որտեղ նաև օլիգարխներ կան․․․

- Գռզոն օլիգարխ չի։

- Բա ի՞նչ է։

- Հենց հիմա զանգեմ, ճշտեմ։ Ալո՛, էդ «Իմ քայլը» հիմնադրամից ա՞։ Մի հատ վերջին նվիրատուների անունները կարդացեք։ Մերսի։ Հա, էլի, ճիշտ էի հիշում, օլիգարխ չի, բարեխիղճ գործարար ա։

- Հա, բայց ոնց որ թե գործարարներն էլ չպիտի լինեին ԱԺ-ում։

- Լսի՛, դու որ ամեն օր տնից դուրս ես գալիս, պորտմանդ հետդ վերցնում ես, չէ՞։

- Լավ, օլիգարխները՝ հասկացանք։ Իսկ ընդհանրապես՝ ցուցակն ի՞նչ սկզբունքով է կազմվել։

- Դե քանի որ շատերը Հայաստանի վիճակը համեմատում են տարերային աղետի հետ, ես էլ ցուցակը Նոյի սկզբունքով եմ կազմել։ Տեսեք, Ալեն՝ կա, կոկորդիլոսի մասնագետ՝ կա, ջայլամի մասնագետ՝ կա, Հովիկ Աղազարյան՝ կա, այլ ընտանի կենդանիներ՝ նույնպես․․․

- Տարերային աղետ ասեցիք՝ հիշեցի։ Շատերը Ձեզ դավաճան են համարում, բայց Դուք ամեն ինչում մեղադրում եք նախկիններին․․․

- Բա ո՞ւմ մեղադրեմ։ Եթե նախկինները էդ տարածքները չգրավեին, ես ո՞նց կհանձնեի։ Չստացվե՞ց, որ նախկիններն են մեղավոր։

- ՀՀ տարածքում գերեվարված հայ զինվորների համար է՞լ են նախկինները մեղավոր։

- Չհասկացա, բա ո՞վ ա մեղավոր։ Հատ-հատ նայեք էդ գերի ընկած զինվորների ծննդյան թվերը։ Բոլորը նախկին իշխանությունների օրոք են ծնվել, ծնված չլինեին՝ գերի չէին ընկնի։

- Ձեր մանկության ընկերը հայտարարեց, թե այն տարածքները, որտեղ ադրբեջանցիները մտել են, ավերված, անպետք տարածքներ էին․․․

- Տենց բան ա՞ ասել։ Բա շուտ ասեիր՝ ցուցակիս առաջին տասնյակում տեղ տայի։ Չնայած՝ բան չմնաց, հեսա Ադրբեջանում Հայաստանի դեսպանի պաշտոն կստեղծվի, իրեն կնշանակեմ։ Եթե Ավինյան Տիկոն չնեղանա։

- Լավ, վերջին հարցը։ Ի՞նչ երեսով եք այսքանից հետո վստահության քվե ակնկալում։

- Բայց ի՞նչ ա պատահել։ Ես իմ բոլոր նախընտրական խոստումները հետևողականորեն կատարում եմ։

- Նկատի ունեք ղարաբաղյան կարգավորման այնպիսի տարբերակը, որը ձեռնտու կլինի Ադրբեջանի ժողովրդին․․․

- Չէ, չէ, ոչ միայն դա, նկատի ունեմ, որ խոստացել էի Հայաստանը Սինգապուր դարձնել։ Հո չե՞ք մոռացել, որ Սինգապուրը քաղաք-պետություն է՝ ընդամենը 720 քառակուսի կիլոմետր տարածքով։ Ես հիմա Հայաստանը Սինգապուր դարձնելու ճանապարհի առաջին ու ամենակարևոր քայլն եմ անում, և Ադրբեջանի բարեկիրթ նախագահը սիրով օգնում է․․․

- Բա էլ ինչո՞ւ էիք դիմել ՀԱՊԿ-ին։

- Գիտե՞ք՝ ինչ ա նշանակում ՀԱՊԿ։ Հայաստանի ազգակործան պատուհասի կողմնակիցներ։ Որովհետև իրենք էլ են օգնում, որ օր առաջ Սինգապուր դառնանք։ Չե՛նք հանդուրժելու, 30 տարի քյաբաբ առ քյաբաբ մինչև քոքը մաշեցնելո՛ւ ենք, հատ-հատ պինցետով ծեփելու ենք պատերին․․․

- Լավ, լավ, տեսնում եմ, որ դեղերի ժամն է, ցտեսություն։


 

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ