Դատավոր
- Մեղադրյալ Քոչարյան, դատարանին հայտնեք ձեր հասցեն:
Քոչարյան
- Գիտեք, եթե սկսեմ հայտնել իմ բոլոր բնակարանների և առանձնատների հասցեները, ապա այս դատավարությունը չի ավարտվի: Կարճ ասեմ՝ Հյուսիսային պողոտան՝ վերից վար:
Դատավոր
- Մեղադրյալ Քոչարյան, նախկինում ունեցե՞լ եք դատվածություն:
Քոչարյան
- Հերոսին միայն Ադրբեջանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը կցանկանան դատել:
Դատավոր
- Մեղադրյալ կոնկրետ պատասխանեք հարցին:
Քոչարյան
- Դեռ ոչ: Բայց Աղվան Հովսեփյանը միշտ ասում էր՝ «Шеф, по тебе плачет весь Уголовный кодекс»:
Դատավոր
- Մեղադրանքը հասկանալի՞ է ձեզ:
Քոչարյան
- Միայն Կուշտունիցայի ֆիլմերում հնարավոր էր տեսնել, թե ինչպես են ձեռ առնում հերոսին:
Դատավոր
- Ձեռք չենք առնում: Հարցնում ենք՝ հասկանալի՞ է մեղադրանքը:
Քոչարյան
- Ինչպե՞ս կարող է հասկանալի լինել, եթե այն իմ մայրենի լեզվով չէ:
Դատավոր
- Միջնորդություն ունե՞ք դատարանին և դատախազներին բացարկ հայտնելու վերաբերյալ:
Քոչարյան
- Իսկ կարելի՞ է ինձ դատեն Աղվան Հովսեփյանը և Հրայր Թովմասյանը:
Դատավոր
- Ոչ:
Քոչարյան
- Գոնե Ալեքսանդր Ազարյանը:
Դատավոր
- Ոչ:
Քոչարյան
- Օրենքը սարքել եք պլաստիլին, սա խայտառակ դատավարություն է:
Դատավոր
- Ի՞նչ կասեք ձեզ մեղսագրվող արարքների վերաբերյալ:
Քոչարյան
- Ձեր նշած ժամանակահատվածում պետությունը ես էի, ուստի չէի կարող ինքս ինձ տապալել: