...

Բլից-վիրտուալ. Ռոբերտ Քոչարյան

Բլից-վիրտուալ. Ռոբերտ Քոչարյան

- Պարոն Քոչարյան, ի՞նչ կասեք ձեր շենք ներխուժած անձնավորության արարքի մասին:

- Իմ պատվից ցածր է նման էժանագին սցենարները մեկնաբանելը:

- Ինչպե՞ս են անցնում օրերը բանտում:

- Շատ հետաքրքիր: Վերջին օրերին մի քանի տասնյակ էջ եմ գրել իմ նոր սցենարի համար: Դա մոնումենտալ գործ է լինելու: Երբ սցենարի հիման վրա սերիալ նկարահանվի, Ջորջ Մարտինի աստղը մթագնելու է համաշխարհային կինոարվեստում, և նոր աստղ է փայլատակելու: Արդեն իմ գործակալներ Նարե Գրիգորյանը և Նարեկ Մութաֆյանը բանակցություններ են վարում Կուշտունիցայի հետ:

- Ինչի՞ մասին է ձեր ստեղծագործությունը:

- Շատ գաղտնիքներ չեմ բացի, որ երկրի հակառակ կողմից չգողանան: Միայն ասեմ, որ «Գահերի խաղին» անցնելու է իր սյուժետային լուծումներով և ինտրիգներով: Հերոսների մահերը լինելու են ավելի հետաքրքիր և չբացահայտվող:

- Ըստ սցենարի՝ ո՞վ է գլխավոր հերոսը:

- Այստեղ նույնպես նմանություն ունենք «Գահերի խաղի» հետ: Իմ գլխավոր հերոսը նույնպես բաստարդ է՝ Վիկա երկարալեզու Սողոմոն անունով: Նրա հայրը ևս երկու օրինական զավակ ունի, բայց Վիկան ավելի մոլեռանդորեն է պայքարում հորից խլված գահը վերադարձնելու համար:

- Կարծես պլագիատ լինի: Չե՞ք վախենում, որ ձեզ դատի կտան:

Ծիծաղում է:

- Ալումյանը նույնպես ժամանակ չի կորցնում: Նա ուսումնասիրում է պլագիատների վերաբերյալ դատական նախադեպերը: Ասեց՝ շեֆ, դու մենակ գրի, դատի տան, այնքան միջնորդություն ներկայացնեմ, մինչև Ջորջ Մարտինը գնա վաղաժամ թոշակի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5836 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ