- Պրն Քոչարյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի առկա իրավիճակը:
- Ամեն տեղ խնդռներ եմ տեսնում: Իմ ժամանակ սենց ամենաթողություն չկար: Մենք ամբողջությամբ վերահսկում էինք իրավիճակը, մամուլը, հեռուստատեսությունը, բիզնեսը, ընտրությունները: Հիմա ով ինչ ուզում, գրում ա, բա դա նորմալ ա՞:
- Ասում են, որ դուք Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկն եք և տիրապետում եք հսկայական ունեցվածքի:
- Սուտ ա, տենց բան չկա: Դրանք սորոսական զրպարտություններ են: Ես համեստ կյանքով ապրող մարդ եմ, ամեն ինչից մի երկու հատ բան ունեմ ընդամենը. 2 տղա, 2 բնակարան, 2 առանձնատուն, 2 ավտո, 2 գործարան, 2 հիվանդանոց ու մեկ էլ 2 միլիարդ: Վերջ, ուրիշ բան չունեմ:
- Եթե դուք լինեիք այս իշխանությունների փոխարեն, ի՞նչ քայլեր կձեռնարկեիք կորոնավիրուսի դեմ պայքարում:
- Բայց ես կթողեի՞, որ իմ ժամանակ կորոնավիրուս լիներ: Իմ օրոք պատասխանատու մամուլը կգրեր, որ Հայաստանում կորոնավիրուս չկա ու հարցը կփակվեր: Ով էլ ուրիշ բան գրեր, փակել կտայինք, կպրծնեինք:
- Ո՞ւմ հետ եք պատրաստվում համագործակցել՝ իշխանություններ դեմ պայքարում:
- Դե, առաջին հերթին՝ Վանեցյանի: Ինքը ինձ իմ ջահել վախտերն ա հիշեցնում: Ճիշտ ժամանակին ա թռնում, արագ է կողմնորոշվում ու շուռ գալիս իրեն աճեցրածների դեմ: Շատ խոստումնալից տղա է: Սամոն իրա մասին ահագին լավ բաներ է ինձ ասել:
- Ձեր դիրքորոշումը արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
- Հայաստանը Ղարաբաղ է և վերջ:
- Ինչպե՞ս եք պատրաստվում ամառն անցկացնել:
- Դե, քանի որ իմ ելքը Հայաստանից արգելված է, Ծառուկյան Գագոյի հետ արդեն պայմանավորվել եմ, Առինջում եմ սաֆարի անելու: 2 հատ առյուծ ա խոստացել դրա համար: Տենո՞ւմ եք, էլի 2 հատ, հի-հի: Հա, մեկ էլ մի հատ ցլիկ՝ տղուս համար:
- Ո՞րն է ձեր կարդացած վերջին գիրքը:
- Իմ ինքնակենսագրականը: Գիտաֆանտաստիկայի ժանրում լավագույնն ա:
- Իսկ ֆի՞լմը:
- Կուշտունիցայի «Անտեր գրունտը»:
- Եվ վերջին հարցը. հիմա ձեզ ինչպե՞ս եք զգում:
- Շատ լյավ: Բայց դե, բոլոր դեպքերում, մոտս միշտ ԺԵԿ-ի տեղեկանք եմ պահում, որ վերջին 10 տարում անբուժելի հիվանդ եմ:
- Շնորհակալություն հարցազրույցի համար: