...

Բլից-վիրտուալ. Ռոբերտ Քոչարյան

Բլից-վիրտուալ. Ռոբերտ Քոչարյան

- Պարոն Քոչարյան, երիտասարդներին, որոնք ցանկանում են լիդեր դառնալ, ի՞նչ գրականություն խորհուրդ կտաք:

- Կարծում եմ՝ իմ գիրքը կարդալը արդեն բավարար կլինի լիդերի հայտ ներկայացնելու համար: Բայց ավելի խորը գիտելիքների համար չէր խանգարի նաև դիտել Պուտինի հետ իմ հանդիպումների տեսաձայնագրությունները: Ցավոք, չեն պահպանվել այն կադրերը, թե լիդերի ինչ որակներ եմ ցուցաբերում Մարտի 1-ին: Դրա փոխարեն կարող են նայել Լուկաշենկոյի վերջին վիդեոները, դե էն էլի, որ ավտոմատով է, և նրա փոխարեն պատկերացնել ինձ: Տենց բաներ ես 12 տարի առաջ էի անում, ինձանից է սովորել (հռհռում է):

- Ինչպե՞ս կգնահատեք գործող իշխանության արտաքին քաղաքականությունը:

- Խայտառակ, իմ օռոք այսպիսի բան հնարավոր չէր: Ինչպես կարող է իրեն երկրի ղեկավար համարել և 7 ամիս չհանդիպել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին: Ես լինեի նախագահ, ոչ մի կորոնավիրուս չէր կարող ինձ խանգարել նրան տեսնելու համար: Մեր քիմիան ավելի ուժեղ էր, քան սորոսների բերած այս վարակը:

- Ի՞նչ կասեք մյուս երկրների մասով:

- Նույն բանը: Որևէ քայլ չի արվում Հարավսլավիայի և Չեխոսլովակիայի հետ հարաբերությունների առումով: Իսկ դրանք լուրջ տնտեսական պոտենցիալ ունեցող երկրներ են, իսկ սրանք էշի ականջում քնած են: Մի հատ գնացեք, լուրջ բանակցեք, ներդրումներ բերեք:

- Համակարգային կոռուպցիա հիմա կա՞:

- Լավ, դուք, որ այդ հարցը տալիս եք, ձեր ծիծաղը չի գալի՞ս: Եթե չկա, ես այստեղ ինչ գործ ունեմ: Թե դատավորն էլ է կարդացել իմ գիրքը, սիրտը լցվել է և ուղարկել է սկուտեր քշելու: Սենց մի համեմատություն անեմ: Եթե սկուտերի ամեն մի րոպեն արժի 1000 դրամ, իմ վրա այն նստել է 1000 դոլար: Մնացածը դուք հաշվեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1262 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ