...

Բլից-վիրտուալ․ Ռոբերտ Քոչարյան

Բլից-վիրտուալ․ Ռոբերտ Քոչարյան

- Պարոն Քոչարյան...

- Մի րոպե, Վիկտորը ձեր փողը չի փոխանցե՞լ, որ ինձ պարոն նախագահով չեք դիմում:

- Մենք գումար չենք ստացել ձեզ հետ հարցազրույց անելու համար:

- Լավ, հասկանալի է, մարդամեկին երևի անզգույշ քաշքշեն, իմանա, թե ում է գցում:

- Ինչևէ, շարունակենք հարցազրույցը: Դուք հայտարարել եք, որ տեղյակ չեք եղել Սորոսի գրասենյակի մասին: Ինչպե՞ս կարող է դա պատահել, շատերը հեգնում են այդ պնդումը:

- Ինձ զեկուցել են, որ ամերիկացի հարուստ պապիկ կա, որը ցանկանում է Հայաստանում գրասենյակ բացի: Ես էլ այդ ժամանակ զբաղված էի Հյուսիսային պողոտայի տների վաճառքով, գործերը սկզբում առանձնապես լավ չէին գնում: Մտածեցի՝ ինչ վատ բան կա, թող գա պապիկը, մի քանի տուն լավ գներով կնաղդենք վրան: Ես ի՞նչ իմանայի, որ Սորոսը Քրքորյանի պես պապիկ չէ: Ես այդ թյուրիմացության մասին անձամբ զեկուցել եմ պարոն Պուտինին, որպեսզի նա հանկարծ չմտածի, թե դավեր ենք նյութում իր դեմ:

- Պարոն Քոչարյան, չեք փոշմանե՞լ, որ Սերժ Սարգսյանին ընտրեցիք ձեզ ժառանգորդ:

- Իշխանությունը ճամպրուկ չէ, որ հետս տանեի Աֆրիկա՝ սաֆարիի: Ինչ-որ մեկին պետք է տայի: Հո չէի՞ կարող Արթուր Բաղդասարյանին կամ Գալուստ Սահակյանին տալ: Սերժին ես վաղուց գիտեի, նա այսպիսին չէր, ինչպես հիմա: Նրա վրա շատ վատ ազդեցություն թողեց փեսան: Մյուս կողմից, որ հիմա նայում եմ, թե ինչ է անում Լուկաշենկոն, անկեղծորեն զղջում եմ, որ թուլամորթ գտնվա և իշխանությունը չհանձնեցի Լևոնին: Իհարկե, հասկացաք, որ խոսքը Լևոն Ռոբերտովիչի մասին է:

- Ընդդիմությունը միավորվում է, ինչպիսի՞ն է ձեր դերակատարումն այդ գործընթացում:

- Երկրում սարսափելի մթնոլորտ է: Խեղճ Գագիկը գիշերով, կերպարանափոխված էր եկել, որ չճանաչեն: Սա խոսում է, որ երկրում ահավոր բռնաճնշումներ կան ընդդիմության հանդեպ: Մարդը իրավունք չունի ազատորեն հայտարարել, որ հանդիպում է իմ հետ: Ես բոլորին ասել եմ, որ տեխնիկական հարցերի մեջ չեմ մտնում, էդ փողոցային պայքարն իմ համար չէ: Ինչ ուզում են, թող անեն: Իրենք երիտասարդ են, հիմիկվա մոդային ավելի լավ են տիրապետում: Ինձանից հասնում է փողը, խնդիր չկա, ինչքան պետք է, այդքան կհատկացվի: Բայց ցանկանում եմ նաև շեշտել՝ ես փող չունեմ, ամբողջը կտան տաղանդավոր երեխաներս, արդեն գրավ են դրել բոլոր տները, ավտոտնակները, սկուտերները և զինամթերքը, որով գնում էինք Աֆրիկա որսի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ