...

Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան

Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան

- Պարոն Սարգսյան, ճի՞շտ են լուրերը, որ Միքայել Մինասյանը ձեզ համար շքեղ առանձնատուն է գնել Իտալիայում:

- Իհարկե սուտ է: Միշիկնյուզներն են տարածում այդ լուրերը: Ցանկանում է Ձորաղբյուրի տանից դուրս հանել, բայց որպեսզի չստացվի, թե ինձ փողոց է նետել, այդպիսի լուրեր է տարածում:

- 1.5 տարի դուք չխոսեցիք: Ինչո՞ւ հենց Զագրեբում որոշեցիք խախտել լռության ուխտը:

- Այլևս սպասելն անհնար էր: Վիճակը օրհասական է: Մարդիկ ավելի հնչեղ ձայնով էին պահանջում իմ խոսքը: Չէի կարող, չէ՞, սպասել, թե երբ ԵԺԿ-ն համագումար կանցկացնի Բադեն-Բադենում կամ Մոնտե-Կառլոյում: Եվ ստիպված համաձայնեցի Զագրեբի տարբերակին: Իհարկե, մակարդակը այն չէր, կազինոների VIP սրահները էական զիջում էին վերոհիշյալ քաղաքների կազինոներին, բայց դե Շանգրի-Լայից էլ հո լավն են:

- Երեկ ձեր ելույթից տպավորություն ստեղծվեց, որ դուք էլ եք հիասթափված հեղափոխությունից:

- Միանշանակ հիասթափված եմ: Նիկոլն ասում էր, որ կախարդական փայտիկ ունի, և անխտիր բոլոր հայաստանցիների կյանքը լավանալու է: Օրեր առաջ մոտ 30 հոգով հավաքվել էինք: Չկար մեկը, որ գոհ լիներ: Բոլորը դժգոհ էին: Լավ ա՝ տիկին Ռիտայի նախանցած տարվա պահածոներից մնացել էր, համ մենք խայտառակ չեղանք, համ էլ Արփինեն, Էդիկը, Արմենը և մյուսները կուշտ փորով հաց կերան:

- Փոշմանե՞լ եք, որ ժամանակին ասեցիք՝ ես սխալ եմ, Նիկոլը՝ ճիշտ:

- Պարտադրված էի այդ խոսքերը ասելու, բայց գոնե Նիկոլն էլ պարտավորությունները կատարի: Եթե այսպես շարունակվի, ես կասեմ՝ ես ընդունում եմ իմ սխալը, որ այն ժամանակ սխալ էի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2678 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ