...

«Բոցավիկ» օգտատերը

«Բոցավիկ» օգտատերը

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը Վիեննայի ահաբեկչությունից հետո ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գլխավորը մենք ենք ու Ամերիկան ա չէ՞…
-…Ավստրիան (Հատված «Մենք ենք մեր սարերը» ֆիլմից)»:

Այնուհետև նախարարը մեջբերել է վարչապետի հարցազրույցի այն հատվածը, որտեղ Փաշինյանը զգուշացնում է, որ ահաբեկիչները հասնելու են Վիեննա:

«ՉԻ». Փաստորեն ոմանց համար դժվար է ընկալել, որ այն, ինչ կարելի է հասարակ օգտատիրոջը, չի կարելի նախարարին:

Հասարակ օգտատերը կարող է «բոցվել», առանց մտահոգվելու, որ դա կարող է ազդել միջպետական հարաբերությունների վրա: Այլ է նախարարի պարագան: Հիմա ի՞նչ պետք է մտածեն և առավել ևս Վիեննա զեկուցեն Հայաստանում Ավստրիայի դեսպանատան աշխատակիցները:

Վարչապետ Փաշինյանն իր արդեն հայտնի հարցազրույցում սթափության կոչ է անում Եվրոպայի ղեկավարներին և շատ ճիշտ է անում: Պարզապես չի խանգարի, որ նման մի կոչ էլ անի սեփական կառավարության առանձին ներկայացուցիչներին:

Չեն կարողանում օգնել, գոնե չվնասեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1639 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ