Վարչապետը Գագիկ Իսախանյան անուն-ազգանունով նոր օգնական ունի: Աշխարհաքաղաքական, ներքաղաքական, տնտեսական և շատ այլ ուղղություններով բազում խնդիրներ ունեցող երկրի ղեկավարն իրեն օգնական է նշանակում մասնագիտությամբ ատամնաբույժի: Մեկին, որը «Հայբուսակ» համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է տեղավորվել գաղութում, 5 տարի այնտեղ աշխատել, հետո տեղափոխվել մեկ ուրիշի կլինիկա, իսկ հիմա օգնելու է վարչապետին:
Ամենայն հավանականությամբ, վարչապետը ատամների հետ խնդիր ունի և որպեսզի ժամերով չբացակայի աշխատանքի վայրից, ատամնաբույժին է մոտ բերել: Իսկ հաջորդ քայլով, որպեսզի խուսափի այն քննադատությունից, որ օտար մարդիկ են հայտնվել կառավարությունում, վերցրել և նշանակել է օգնական:
Առաջարկում ենք, որպեսզի ստիպված չլինի հատիկ-հատիկ նշանակումներ անել, վարչապետին կից ռազմավարական հետազոտությունների ու արտակարգ հանձնարարությունների խորհուրդ ստեղծել: Այնտեղ բացի ատամնաբույժից ներգրավված կլինեն վարչապետի վարսահարդարը, դերձակը, կոսմետոլոգը, անձնական մարզիչը, բլոտի զուգընկերը, պարզապես ընկերներ, ովքեր վարչապետի հետ հաճախ խորոված են անում:
Իմիջիայլոց, ատամնաբույժը միայնակ չի աշխատում, նոր կառույցի մեջ պետք է ներգրավել նաև քույրին ու ատամնատեխնիկին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: