...

Боже, какой типаж! Браво, браво!

Боже, какой типаж! Браво, браво!

«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Հանուն Հայաստանի հանրապետության հեշտությամբ կարող եմ զիջել մի ողջ իշխանություն, բայց չեմ լքի խրամատը, որ պաշտպանում է Հայոց պետականությունը»: 

Սա հատված էր դատարանի բակում Սերժ Սարգսյանի ելույթից:

«ՉԻ». Боже, какой типаж! Браво, браво! Прошу вас, продолжайте. Замечательно. Поразительно. Гениально! Слушайте, я не узнаю вас в гриме! Кто вы такой? Сергей Бондарчук? М-м… нет. Юрий… Никулин — оу… нет-нет-нет-нет, нет-нет-нет-нет. Боже мой!.. Иннокентий Смоктуновский… Кеша!..

Արցախյան վերջին պատերազմին հարյուրավոր 60-ն անց տղամարդիկ մասնակցեցին: Նրանք իրավունք ունեն հայտարարելու, որ խրամատ լքող չեն: Իր դեպքում անհասկանալի է, թե որ խրամատում է գտնվում, ով է ուզում գրավել այդ խրամատը և ընդհանրապես՝ ինչ-որ մեկին պե՞տք է արդյոք այդ խրամատը:

Ինչ վերաբերում է մի ողջ իշխանություն հեշտությամբ զիջելուն: Հեշտությամբ զիջող էիք, 2008 թվականին զիջեիք, երբ տեսաք, թե որքան ժողովուրդ է դեմ ձեր իշխանությանը: Մարտի 1-ից հետո հայտարարելը, թե հեշտությամբ իշխանություն զիջող եմ, կարող է ծափահարություններ առաջ բերել միայն Աշոտյանի ու Շարմազանովի մոտ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   896 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ