Համացանցում հայտնվել է ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի նմուշը, որն առաջիկայում նախատեսվում է տեղադրել Վանաձորում։
«ՉԻ». Ուզում ենք հասկանալ, թե Վիկտոր Համբարձումյանն ում է վնաս տվել: Ոնց որ թե քաղաքականությամբ չի զբաղվել, Նիկոլ Փաշինյանի հասցեին վատ-վատ բաներ չի ասել, ընդհանրապես իշխանությունների մասին չի խոսել:
Իր համար, ավելի ճիշտ` Հայաստանի համար, գլուխը կախ աշխատել է, ամբողջ աշխարհում հեղինակություն է համարվել: Երևի 5-րդ սերնդի քանդակագործները նրա մասին կողքից են լսել, մոտավորապես արձան են սարքել, որն ավելի շատ ինչ-որ պաշտոնյայի կարիկատուրա է հիշեցնում:
Իսկականից, դրել, քանդակել են խեղճ ակադեմիկոսին: Մի քիչ էլ որ այս արձանի շուրջ աղմուկը մեծանա, ասելու են` նախկինների էսքիզներով են արել: