...

Ծանր դեպք՝ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար

Ծանր դեպք՝ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում կայացած ասուլիսի ընթացքում Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դավիթ Օ՛Բրիենը հայտարարել է, որ ընկերության ինքնաթիռները ընդամենը երեք ամսից կսկսեն չվերթներ իրականացնել Երևանից դեպի եվրոպական խոշոր քաղաքներ: Ավիաընկերության դեպի Եվրոպա տոմսերի արժեքը 30 եվրոյից կսկսվի: «Կտեսնեք, որ տարվա կտրվածքով միջին գները Ryanair-ի 35 եվրոյի կարգի է»,- ասել է ընկերության կոմերցիոն ղեկավարը։

«ՉԻ». Հետաքրքիր է, որ քոչարյանական լրատվամիջոցներն այս լուրի վերաբերյալ առայժմ լուռ են: Մինչդեռ իրենք պետք է թմբակահարեն Հայաստանին սպառնացող վտանգի մասին:

Պարզ չի՞, թե ինչի՞ են այսքան էժան գներով չվերթներ իրականացնելու դեպի Եվրոպա: Որպեսզի տրանսգենդերներն ու աղանդավորները լցվեն Հայաստան: Սորոսականները շուտ-շուտ գնան Եվրոպա, Հայաստանը կործանելու առաջադրանքներ ստանան ու ետ գան: Որ ժողովուրդը ավելի արագ արտագաղթի երկրից: Որ դրանից հետո Արցախն ու Հայաստանը թուլանան, ու Նիկոլ Փաշինյանը ծախի Ղարաբաղը: Գրեք, էլի, չեք ֆայմո՞ւմ, ո՞ւմ եք սպասում:

Իրականում եթե Ryanair-ը սկսի իր գործունեությունը, սա հերթական հարվածն է լինելու Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրպանին: Այս երկուսը հայկական ավիացիան վաղուց իրար մեջ բաժանել, մաս-մաս էին արել, ու ոլորտի յուղոտ բոլոր բիզնեսները նվիրել մերձավորներին: Մեկը քրոջ աղջկան էր բորտսնունդի բիզնես նվիրել, մյուսը Միշա Բաղդասարովին ու Ֆլեշին էր ավիակերոսինի մատակարարման ու ուղևորների փոխադրման ոլորտը հանձնել: Մեծ փողերից կզրկվեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6325 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ