...

Ծանր մարտերը աթոռի շուրջ շարունակվում են

Ծանր մարտերը աթոռի շուրջ շարունակվում են

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածու Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Քվեարկությունից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ խնդիրը շուտ կամ ուշ պետք է լուծում ստանա:

«ՉԻ». Հետո էլ այս իշխանություններին անուն են կպցնում, թե բա պարտվողական են, կապիտուլյանտ են, զիջումներ են անում: Չկա տենց բան: Ահավասիկ, տեսնո՞ւմ եք՝ ոնց են ատամներով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը պաշտպանում թշնամուց:

Համառ թշնամին արդեն վեց գրոհ է ձեռնարկել ՔՊ խմբակցության դիրքերի վրա, անընդհատ քարոզչական հրետակոծության է ենթարկում, աջից են փորձում մտնել, հետո՝ ձախից, բայց ապարդյուն, բոլոր գրոհները կասեցվում են, ՔՊ-ն հակառակորդին ետ է մղում՝ վերջինիս պատճառելով բարոյական և քաղաքական ծանր կորուստներ: 

Հակառակորդը նահանջում է իր դիրքեր, վերադասավորվում, նոր ուժերով հարձակման անցնում, բայց իմաստ չունի. նրանց դիմագրավում են հերոս, թառլան, խիզախ և թավշյա տղաներ, որոնք անցել են պատերազմների բովով: 

ՔՊ առաջնորդը նույնիսկ կարող է հայտարարել, որ «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը Հայաստանն է, ու վերջ»:

Մի հատ էլ էդ թափուր ու անտեր մնացած աթոռին հայկական դրոշ ամրացնեն, ու այ էդ ժամանակ հաստատ վերջ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   507 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ