...

Չափավոր աննախադեպ ազատություն

Չափավոր աննախադեպ ազատություն

The Heritage Foundation կազմակերպության համաձայն՝ պետությունների տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակում Հայաստանը չափավոր ազատ երկրների ցանկում է, իսկ նախորդ հաշվետվության համեմատ մեր ցուցանիշը նվազել է 6,6 կետով։ Ընդ որում, Հայաստանի դեպքում ամենացածր գնահատականը տրվել է դատական համակարգին։

Համաձայնվեք՝ «չափավոր ազատ» գնահատականը միանգամայն օբյեկտիվ է։ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը հո ասֆալտի բոլոր տենդերները չի՞ շահում, միայն մի մասն է շահում։ Դատարաններն էլ իրենց հերթին հո բոլոր համայնքապետերին չե՞ն ձերբակալում, միայն մի մասին են ձերբակալում։ Նույնիսկ հայհոյանքի համար տուգանելու հարցում են չափավոր՝ ոչ թե բոլորին են պատժում, այլ միայն իշխանություններին հայհոյողներին։ Այ եթե աշխատեին ամբողջ հզորությամբ, այդ դեպքում Հայաստանը կլիներ ամբողջովին ոչ ազատ։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ