...

Չայ-կոֆե, պատանցուեմ, վոդկա-պիվո՝ պոլեժիմ

Չայ-կոֆե, պատանցուեմ, վոդկա-պիվո՝ պոլեժիմ

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ վարչապետի աշխատակազմն առանց մրցույթի, մեկ անձից գնումների ընթացակարգով 70 հազար դրամով երեք շիշ «Նաիրի» կոնյակ է գնել, իսկ մեկ այլ պայմանագրով՝ 97 հազար դրամի չիր, սուրճ, կոնֆետ և անձեռոցիկ։

Ակնհայտ է, որ վարչապետի աշխատակազմի գործունեությունը թերի է ներկայացված, բայց դրա պատճառները, ամենայն հավանականությամբ, զուտ տեխնիկական են։ Բանն այն է, որ Ծերեթելի փողոցում տնտեսական գործունեություն ծավալող անհատ-ձեռներեցները, որպես կանոն, խուսափում են ծառայություններ մատուցել պայմանագրային հիմունքներով, հետևաբար՝ կոնյակի, սուրճի ու կոնֆետի իրացմանը հաջորդած ընթացակարգերի ֆինանսավորումն ամենայն հավանականությամբ իրականացվում է «այլ ծախսեր» տողով։

Ամեն դեպքում՝ վստահաբար կարելի է պնդել, որ այդ «այլ ծախսերն» իրականացվում են վարչապետի գրպանից։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունում 3 միլիոն վարչապետ կա։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   728 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ