...

Չէ մի չէ, էլիտա

Չէ մի չէ, էլիտա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է. «Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես համարում եմ էլիտաների հեղաշրջման փորձ: Վերցնում են ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունքը։ Դա թերևս զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը։ Հեղափոխությունից հետո շատ ու շատ էլիտաներ կորցրել են իրենց հնարավորությունները՝ գումար աշխատելու, կոչումներ ստանալու: Եվ այսօր, տեսնելով, որ իրավիճակը բարդ է, տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի»:

«ՉԻ». Բայց ասեք, որ բացառիկ տաղանդ պետք է ունենալ` 2,5 տարում հասցնելու նրան, որ ժողովրդի կողմից մերժված ուժերը պատրաստվեն հեղաշրջում իրականացնել:

Ու անունն էլ դնում է՝ էլիտաներ: Հա, շուտ-շուտ ասեք, չմոռանաք: Մեկ դուք եք էլիտա, մեկ՝ նախկին իշխանությունները: Ձեր 2,5 տարվա գործունեության, ավելի ճիշտ՝ չգործունեության արդյունքն է, որ եկել, չոքել է ձեր դռանը: Այնպես որ, բողոքելու տեղ չունեք: 

Իսկ այդ գումար աշխատել, հնարավորություններ և այլ կարգի արտահայտություններն այլևս չեն անցնում: Ուշ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1210 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ