Թենիսի կորտերի տարածքը տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը, հայտնում է Factor.am-ը: Բաժնետերն էլ Շվեյցարիայի մշտական բնակիչ և ՀՀ քաղաքացիություն ունեցող Մարետա Գևորկյանն է:
«ՉԻ». Եկեք ասենք, որ ՀՀ քաղաքացի Մարետա Գևորկյանն է: Շվեյցարիայի քաղաքացին կյանքում որևէ թենիսի կորտի ձեռք չի տա: Այնտեղ հարյուր մետրը մեկ թենիսի կորտեր են: Շվեյցարիան էլ աշխարհին տվել է Մարտինա Հինգիս, Միրոսլավա Վավրինեց, Մարկ Ռոսե:
Որ թենիսի կորտերը քանդեին, տեղը շենքեր սարքեին, Շվեյցարիան սովորական հայկական պետություն կդառնար: Բայց բախտը բերել է, այնտեղ շվեյցարացիներ են ապրում:
Իսկ այստեղ հայեր են ապրում, որոնք սպորտից այնքան հեռու են, ինչքան Հայաստանը Շվեյցարիայից: