«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ֆեսյբուքյան էջում գրել է.
«Տեր-Պետրոսյանն իր օլիմպիական «բարձունքից» նորից սկսել է դասեր տալ բոլորին ու սոկրատեսյան հանգստությամբ խելք սովորեցնել բոլորին ու զգուշացումներ անել համայն Հայությանը։
Իրականում, բախումների մասին «անհանգստանալով», նա պաշտպանության փեշի տակ է առնում հոգեզավակ Նիկոլին, որը կորցրել է հանրային աջակցության բոլոր սահմանները։ Ու այսօր էլ Տեր-Պետրոսյանի կողմից արյունոտ հոգեզավակին փրկելու փորձերում հնարավոր արյան շիթերը նրա վրա են ցայտելու։ ՀԱՍՏԱՏ։ Եթե Նիկոլին ետ չպահեն ու չհամոզեն նահանջել, զիջել, գտնել արդարացում ու ԼՈՒԾՈՒՄ։
Հուսամ, այս անգամ Նիկոլին դա անելու քայլը Աննան չի արգելակի, լուծման բանալին կգտնի: Կնոջ բնազդը, ընտանիքի մոր, ինքնապաշտպանական, կանացիության գործոնը կգերիշխի։ Հանուն հայության, Հայաստանի, իր ընտանիքի հոգու ու ֆիզիկական փրկության»:
«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, որ այս տեքստը Նաիրի Հունանյանն է գրել: Չնայած, տարբերությունը քիչ է: Մարդը օրը ցերեկով հայտարարում է, որ իզուր է Լևոն Տեր-Պետրոսյանը սթափության կոչ անում կամ կողմերին կոչ անում բախումների չգնալ:
Ու հավեսով զգուշացնում է, որ մեկ է՝ արյուն է թափվելու: Արդեն նույնիսկ գիտի, թե այդ արյան շիթերը ում վրա են ցայտելու: Այնքան հաստատակամ են ներքին արյունահեղություն սկսելու գործընթացում, որ սպառնում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարով: Ինչ-ինչ, բայց դաշնակներից նման բան սպասելի է. իրենց 130 տարվա պատմությունը վկա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: