...

Չեն ֆայմել մեզանից օրինակ վերցնել

Չեն ֆայմել մեզանից օրինակ վերցնել

Մոսկվայում չեղյալ են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան հրավառությունները՝ այն պատճառաբանությամբ, որ ճոխ տոնակատարություններ անցկացնելու ժամանակը չէ, և խնայված միջոցները պետք է ուղարկել մոբիլիզացվածներին ու նրանց ընտանիքներին։

Զարմանալի քծիբ մարդիկ են այդ ռուսները։ Այդքան ահռելի ռեսուրսներ ունեն՝ նավթ, գազ, ոսկի, բայց «կակոյ-նիբուձ» պատերազմի պատճառով հրաժարվում են հրավառություններից։ Որովհետև խելք չունեն։ Իսկ միայն Երևանի կենտրոնում ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանը ծախսել է 419, 5 մլն դրամ կամ ավելի քան մեկ միլիոն դոլար։ 

Գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև ռուսներն ուրախանալու պատճառ չունեն, դեռ պատերազմի մեջ են։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուրախանալու լուրջ պատճառ ունի․ Արցախի «գլխացավանքից» ազատվել է, ու մեծ հավանականությամբ՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում նոր ագրեսիա չի սպասվում։ Բա միլիոն դոլարի «մաղարիչն» ի՞նչ է, որ չանեն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ