Հարգելի ընթերցողներ
Վերջին օրերին կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ քաղաքացիները թերթի կրպակներ չեն այցելում, և թերթերը մնում են կրպակներում: Որոշ կրպակներ էլ այս օրերին պարզապես չեն գործում:
Այդ իսկ պատճառով, «Չորրորդ իշխանություն» թերթի հերթական համարը մարտի 20-ին լույս չի տեսնի: Փոխարենը մենք կաշխատենք նաև շաբաթ, կիրակի օրերին:
Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, և եթե իրավիճակը սկսվի նորմալանալ, ապա «ՉԻ» հաջորդ համարը լույս կտեսնի մարտի 27-ին:
Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը. առողջություն ձեզ:
«ՉԻ» խմբագրություն