...

Չի փրկի ոչ մի Քոչարյան

Չի փրկի ոչ մի Քոչարյան

«Հավատացեք ինձ՝ նրանցից միակ մարդը եղել է Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը իր կառավարման 10 տարիների ընթացքում ունեցել է առանձին վերաբերմունք, ծրագիր և տեսլական, Վրացական պետության հետ համաձայնեցված իրականացնելու այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստել են մեր ծննդավայրում ապրող մարդկանց տնտեսական, առողջապահական և մշակութային կյանքին։ Հատկապես դպրոցներում սովորող երեխաների հայեցի դաստիարակության, մանկավարժների վերապատրաստման, դպրոցների և մշակութային օբյեկտների վերանորոգման, դասագրքերի և գրենական պիտույքներով ապահովման գործում։ Նախագահ Քոչարյանի ջանքերով վերանորոգվեց, անցանելի դարձավ Գյումրի-Ախալքալաք ավտոճանապարհը, մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան դիտել հայկական հեռուստատեսություն»։

Սա հատված էր Ոստիկանության գեներալ-լեյտենանտ, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի՝ ջավախահայերին ուղղված կոչից, թե ինչու պետք է ընտրեն Քոչարյանին:

«ՉԻ». Կարելի է միայն պատկերացնել ջավախահայերի դեմքը այս տողերը կարդալիս: Նրանք մտովի կհիշեն, թե ինչ խոսքերով էին մինչև 2010 թվականը բնութագրում Հայաստանի իշխանություններին՝ հերոսաբար հաղթահարելով անանցանելի ճանապարհը: Կարելի է պատկերացնել Սերժ Սարգսյանի դեմքը այս տողերը կարդալիս, քանի որ հենց իր օրոք է քիչ թե շատ նորմալ տեսքի բերվել ճանապարհը:

Ընդհանրապես Քոչարյանը ուրիշների գործը յուրացնելու սովորություն ունի: Պարզվում է, որ 95 թվականին բացված ատոմակայանը ինքն է վերաբացել և ինքն է կառուցել 2010 թվականին անցանելի դարձած Գյումրի-Ախալքալաք ճանապարհը: Այս տեմպերով շուտով կհայտարարվի, որ ինքն է կառուցել նաև Արփա-Սևան թունելը և Ծիծեռնակաբերդը:

Հետաքրքիր է՝ եթե ջավախահայերի խնդիրների նկատմամբ այդքան մտահոգ իշխանություն ունեինք, ինչո՞ւ էին ջավախահայերն այդքան ոգևորված հեղափոխությամբ: Ստացվում է, որ Հունանյանն անուղղակի նրանց մեղադրում է անշնորհակալ լինելու մեջ: Բայց լինելով ծագումով Ջավախքից՝ պետք է հասկանա, թե ինչ կարող են իր հետ անել հայրենակիցները, և այդ դեպքում ոչ մի Քոչարյան չի փրկի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   848 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ