«ՀայՓոստ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է ռուսական Յունիստրիմ համակարգով փոխանցումները։ Ընկերությունը պարզաբանել է, որ խնդիրը տեխնիկական է։ Այն չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ խնդրի մասին է խոսքը՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։
«ՉԻ». Պահ, պադումաեշ: Ընկեր ջան, նման մանր-մունր տեխնիկական խնդիրներով հայ ազգին վախեցնել չեք կարող:
Լույսը անջատեք, մոմ կվառենք: Գազն անջատեք, աթար կվառենք: Փոստն անջատեք, ղուշ կթռցնենք: Հայաստանում ի՞նչն է շատ. բայղուշ տեսակի ղուշը: Էն որ ամեն օր սոցցանցերում, տարբեր ալիքներում ինֆոներ են սլիվ անում: Հիմա Հայփոստին լավ կփոխարինեն:
Իսկ եթե մեր ղեկավարներին Բաքվին հանձնեք, նայեք հա, կբռնենք ու Գագիկ Մելքոնյանին ղեկավար կկարգենք:
Հետաքրքիր է, իսկ «Հայփոստը» որևէ կապ ունի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հարցը զուտ տեխնիկական է: