...

Ցինիկ և տխմար

Ցինիկ և տխմար

«Ազատություն» ռադիոկայանը Ալեն Սիմոնյանին հարցնում է՝ հետահայաց չեք ընդունո՞ւմ ձեզ ուղղված քաղհասարակության քննադատությունը Խունդկարյանին, Վաղարշյանին, Շաթիրյանին ՍԴ անդամներ ընտրելու մասով, ԱԺ փոխխոսնակը պատասխանում է՝ «...չէ, ում էլ ընտրեինք, քննադատելու էին, քաղհասարակությունը չաներ այդ քննադատությունը, մի հատ կուսակցություն էր անելու, հետո մի կուսակցություն չէր անելու, մեկ այլ կուսակցություն էր անելու, հետո եթե այդ մարդկանց առաջարկեինք՝ միասին հավաքվել 2-3 միասնական թեկնածու առաջարկել, ես շատ կասկածում եմ, թե դա իրանք կհաջողեին ...»:

«ՉԻ». Այս պատասխանը կիսով չափ կազմված է տխմարությունից, կիսով չափ՝ ցինիկությունից:

Սրա պատասխանը հանրությունը շատ հստակ տալու է հունիսի 20-ին: Օրինակ՝ ընտրի Քոչարյանին և ասի՝ ինչ տարբերություն, միևնույն է, միշտ էլ հանրությանը քննադատում են սխալ ընտրության համար: Կամ ինչ տարբերություն ձեր քայլի ու Քոչարյանի միջև, երկուսիդ օրոք էլ Սահմանադրական դատարանը վճիռներ է կայացնում հօգուտ երկրորդի: Էլ ինչ իմաստ ունի այս թիթիզությունը և ձեր նման ձրիակերներին պահելը:

Քաղհասարակությունը շատ հստակ պարզաբանում և ներկայացնում էր, որ չի կարելի Խունդկարյանի և Վաղարշյանի հետագծով մարդկանց բերել ՍԴ, բայց դուք չլսեցիք և հիմա ասում եք, միևնույն է, քննադատելու էին: Եթե անկեղծանանք, ապա Քոչարյանն ավելի ազնիվ է քաղհասարակության հետ կապված իր գնահատականներում: Նա շատ հստակ ասում է, որ իշխանության գալու դեպքում վերացնելու է այդ ինստիտուտը: Դուք չվերացրիք, բայց վերաբերվեցիք այնպես, կարծես ինչ-որ կուսակցության մասին է խոսքը: Ալեն Սիմոնյանը շատ հստակ ցուցադրում է գործող իշխանության վերաբերմունքը քաղհասարակության հանդեպ՝ այն համեմատելով որևէ կուսակցության հետ:

Մի խոսքով, չենք կասկածում, համոզված ենք, որ դժվար էլ ձեզ որևէ բան հաջողվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1001 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ