ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ պարզել է Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածով երթևեկող վարորդի ինքնությունը: Կարգազանց վարորդը խոստովանել է արարքն ու զղջացել: Դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ:
«ՉԻ». Վայ քու: Բա շուտ ասեիք: Մենք այնքան հարուստ տեսաարխիվ ունենք: Մի 15-20 տարվա վաղեմության, բայց նայվում է:
Կարգազանց վարորդներ, էլ ավելի կարգազանց պաշտոնյաներ, ոստիկաններ, բռնություն... ինչ ասես, ունենք: Հատ-հատ դրեք, դրանց բերման ենթարկեք, թող գոնե մի զղջումից-բանից անեն:
Ամենահետաքրքիրն այդ վարորդն է, որ բռնել, 2 տարի առաջ Հյուսիսային պողոտայում իր վոյաժի տեսանյութը հրապարակել է, երևի ցույց տալու համար, թե ինչքան «կռուտոյ» է: