...

Да-да, и ещё земляным червяком!

Да-да, и ещё земляным червяком!

Լրատվամիջոցներից մեկն այսօր գրել է. «Միշուստինի՝ ՌԴ վարչապետ նշանակվելուց հետո, փաստորեն, մի գլխացավանք էլ ավելացավ Նիկոլ Փաշինյանի համար։ Այժմ բանտում է ոչ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր ընկեր Ռոբերտ Քոչարյանը, այլև ՌԴ վարչապետ Միշուստինի ընկերը։ Եվ այս պարագայում հույսեր փայփայել, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ջերմ, բարեկամական հարաբերություններ կունենա, թերևս, կրկնակի անիմաստ է»:

«ՉԻ». Այստեղ կարելի էր մեկնաբանության մեջ սահմանափակվել «Մաուգլի» մուլտֆիլմի հանրահայտ արտահայտությամբ, որը վերնագիր ենք դրել:

Պարզապես մեզ զարմացնում է մեր գործընկերների տրամաբանությունը. ըստ այդմ, Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, գուբերնիան, ածանցյալ ինչ-որ տարածք, այլ ոչ թե՝ պետություն: Եվ եթե այդ գուբերնիայում հանցագործություն է կատարվում, իրավապահ մարմինները գործը քննելիս պետք է անպայման ուսումնասիրեն ամբաստանյալի տոհմածառը, շրջապատը, ընկերությունը, ախպերությունը:

Եվ եթե նրա ընկերների մեջ թափով տղերք կան, ասեն. լավ, եկեք սրան բաց թողնենք, ինքը Կրեմլում ազիզ ախպեր ունի: 

Կրկնակի անիմաստ է հիշեցնել, այն էլ՝ նման ազիզ օրով, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ինքնիշխան երկիր է, որի տարածքում գործում են Հայաստանի, այլ ոչ թե՝ Ռուսաստանի Սահմանադրությունը, քրեական օրենսգիրքը, մնացած օրենքները: 

Ու մեկ էլ, եթե երկիրը վարում է անկախ, ինքնուրույն և արժանապատիվ արտաքին քաղաքականություն, ապա ապա ոչ մի երկիր, այդ թվում, Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Չինաստանը չեն կարող հանցագործների միջոցով ճնշել նման պետությանը, ինչպես դա եղել է նախկինում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1800 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ