Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է:
«ՉԻ». Երևի նկատել եք, որ վերջին օրերին դատարանը առանց բացառության մերժում է քննչական մարմինների բոլոր այն միջնորդությունները, եթե դրանցով նախատեսվում է ընդդիմության ներկայացուցչի կալանավորումը:
Ու կապ չունի, միջնորդությունը հիմնավորված է, թե՝ ոչ: Կապ չունի, թե ինչ մեղադրանք է առաջադրվել: Պարզապես արձանագրենք, որ դատական իշխանությունն այս պահին արդեն անթաքույց սպասարկում է ընդդիմության շահերը:
Վստահեցնում ենք, որ եթե հիմա ընդդիմության որևէ ներկայացուցիչ իշխանության ներկայացուցչի սպանի, միևնույն է, նրան կալանավորելու ցանկացած միջնորդություն դատարանը մերժելու է:
Թվում է, թե Գառնիկ Իսագուլյանի գործի դեպքում ամեն ինչ ակնհայտ է. մարդը երկրի ղեկավարին սպանելու հրապարակավ կոչ է անում, բայց մեկ է, ազատ են արձակում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսնելու դեպքը հիմնավորվել էր նաև տեսանյութերով, ձայնագրություններով, հայտնի էին, թե ովքեր էին կազմակերպել, ոնց են արել, ոչ մեկին չկալանավորեցին:
Այնպես որ, դատական համակարգն այս պահին պետական հեղաշրջման գլխավոր գրավականն է դարձել:
Իսկ սրա համար մեղավոր են առաջին հերթին իշխանությունները: 2,5 տարի կոկորդ էինք պատռում, որ օր առաջ պետք է դատական համակարգը բարեփոխվի, մաքրվի հանցագործ դատավորներին, որոնք տարիներ շարունակ դակել են նախկին իշխանությունների բոլոր հրահանգներն ու պատվերները: Ոչ մի բան չարեցին: Արդյունքն էլ սա պետք է լիներ: Հիմա Հայաստանում սպանության կոչ անելը կամ մահափորձ իրականացնելը քրեորեն պատժելի չի համարվում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: