...

Դե լավ, դա ինչ փող է «խեռոսի» համար

Դե լավ, դա ինչ փող է «խեռոսի» համար

«Yerevan Today» կայքը իր առաջին էջում հայտարարություն է տեղադրել. «Տուգանքների պատճառով այլևս անհնար է դառնում աշխատել»:

«ՉԻ». Այս դեպքի համար է ասված՝ դե վերջացրեք: Ուրեմն կայքի իրական սեփականատերն այնքան վատ վիճակում է, որ 700 հազար դրամի տուգանքի պատճառով դադարեցնելո՞ւ է աշխատանքը: Գիտենք, որ առաջվանը չէ: Հասկանալի է, որ պետական բյուջեն այլևս «խեռոսի» սեփականությունը չէ: Բայց ինչպես ասում է հայտնի ասացվածքը՝ ուղտը ինչքան էլ սատկի, կաշին էլի մի իշաբեռ կլինի: Այնպես որ՝ պետք չէ ընկնել հուսահատության գիրկը, մտածել, որ այլևս կարող եք գործազուրկ դառնալ, պարոն «Խեռոսը» կվճարի տուգանքները, և դուք կշարունակեք աշխատել նույն ոգով, ինչ աշխատել եք վերջին 2.5 տարում:

Իմիջիայլոց, նշվում է, թե տուգանքն առաջացել է 7 or.am կայքից արտատպված նյութի համար: Անտեղյակների համար նշենք, որ սույն կայքը նույնպես պատկանում է «խեռոսին»: Բայց իհարկե անհամեմատ ավելի ագրեսիվ հակաքարոզչություն է իրականացնում, քան տուգանքի ենթարկված կայքը: Այս առումով, անշուշտ կա անարդարության պահ:

Եվ վերջում, սրտաճմլիկ տեքստերի փոխարեն, մի պահ պատկերացրեք՝ եթե հայտնի «խեռոսը» լիներ երկրի ղեկավար, ազատ մամուլից ինչ կմնար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1349 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ