...

Դեկտեմբերի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 10-14-ին ֆինանսական գործերում, առևտրում, գնումների հարցում իմպուլսիվությունն ու նյարդային լինելը ոչ մի լավ բան չեն տա: Այս օրերին վտանգավոր կլինեն ոչ հուսալի գործընկերների հետ գործ ունենալը, արագ հարստանալու ուղիներ փնտրելը:

14-16-ին ակտիվորեն կշփվեք հարազատների, կոլեգաների հետ: Հավանական են ուղևորություններ՝ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք: 16-ին՝ մեծ հետաքրքրություն կցուցաբերեք ընտանեկան գործերին:

Ցուլ

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր հնարավորությունները հայտնի դառնալու համար, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 10-14-ին կցուցաբերեք պրակտիկ մտածողություն: Ունակ չեք լինի ընդունել ուրիշների խորհուրդները: Անսպասելի խոսքերն ու գործողությունները կարող են խանգարել կարիերային, աշխատանքին կամ փչացնել կարևոր անձանց, ղեկավարության հետ հարաբերությունները:

14-15-ին՝ հաջող գնումներ կկատարեք տան համար: Կհետաքրքրվեք առևտրով: 16-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվության հետ աշխատանքի: Կարևոր հանդիպումներ են ակնկալվում  հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ կունենաք կենցաղային հարցերով:

Երկվորյակ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 10-14-ին՝ հնարավոր է իրավիճակի հանդեպ անիրատեսական հայացք, նաև անիրագործելի գաղափարներ կամ կարևոր անձանց կողմից անիրականանալի խոստումներ: Ձգձգումներ ու անակնկալներ արտերկրի հետ կապված գործերում: 

14-15-ին՝ անձնական մեծ ակտիվություն է սպասվում: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կստեղծվի: 16-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Խեցգետին

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից  ու ամուսիններից: 10-14-ին անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել նոր ծրագրերին ու գաղափարներին: Խնդիրներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Զգույշ է պետք լինել ուղևորությունների ժամանակ և էլեկտրականության հետ աշխատելիս: 

14-15-ին զգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: 16-ին ինքներդ ձեզ հատուկ ուշադրություն կդարձնեք, ուրիշներին հասկանալու հարցում խնդիրներ ու դժվարություններ կունենաք:

Առյուծ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 10-14-ին նյարդային լինելը, իմպուլսիվությունը, սեփական անձի մասին մեծ կարծիքը կամ էքսցենտրիկ, ոչ հուսալի մարդկանց հետ գործերը կարող են զուր ջանքերի ու գործողությունների հանգեցնել: Հակասական վերաբերմունք կցուցաբերեք ուրիշների կարծիքի հանդեպ:

14-15-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով: 16-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Զգայուն ու հուզական կլինեք:

Կույս

Մեծ ուշադրություն կցուցաբերեք սեփական անձի հանդեպ, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 10-14-ին անսպասելի իրադարձությունները կարող են խախտել աշխատանքին վերաբերող ծրագրերը: Ազդեցիկ անձանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն կլինի: 

14-15-ին՝ ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն: 16-ին՝ ազատության մեծ պահանջ, անհանդուրժողականություն ճնշման հանդեպ: Ձեզ հեռու կպահեք տնային գործերից, կձգտեք դեպի ընկերները:

Կշեռք

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 10-14-ին կասկածամտությունը կարող է խանգարել ծրագրերի իրականացմանը: Զգույշ է պետք լինել էլեկտրականության ու մեքենաների հետ աշխատելիս: 

14-15-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հանդիպումներ կունենաք արտերկրում գտնվող հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք: 16-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը և խնդիրները, որոնք հնարավորություն չեն տա զբաղվել անձնական գործերով:

Կարիճ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք կկատարեք: Ուշադրություն կդարձնեք հարազատների, գործընկերների գործերին: 10-14-ին ուրիշների կարծիքը չընդունելը վատ կանդրադառնա և՛ աշխատանքի, և՛ ընտանեկան գործերի, և՛ հարաբերությունների վրա: 

14-15-ին անձնական արժանապատվության սրացված զգացումը կարող է լարված իրավիճակ ստեղծել ընտանիքում: Հետաքրքրություն կցուցաբերեք ընտանիքի բյուջեի հանդեպ: 16-ին՝ լավատեսական տրամադրություն: Զբոսանքներ՝ ընտանիքի հետ, հանդիպումներ՝ արտերկրից եկած հարազատների հետ: Լուրեր կստանաք:

Աղեղնավոր

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 10-14-ին՝ աշխատանքի հետ կապված անսպասելի նորություններ և ուղևորություններ: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների, ընկերների մասին:

14-15-ին՝ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ: 16-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին կամ ընտանիքի բյուջեին:

Այծեղջյուր

Շարունակվում է Այծեղջյուրի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ունակությունները դրսևորելիս: 10-14-ին՝ անսպասելի կամ անհաջող ծախսեր գնումների, նորաձև իրերի կամ զվարճանքների վրա: Զգուշացեք կորուստներից: 

14-15-ին՝ ակտիվ աշխատանք կկատարեք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր եղեք առողջության հանդեպ: 16-ին մեծ ուշադրություն կհատկացնեք շրջապատող անձանց, ամուսիններին ու սիրելիներին: Սերտ կապեր կհաստատեք հարազատների ու մտերիմների հետ:

Ջրհոս

Դժվարություններ կծագեն գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 10-14-ին՝ որոշումներ ընդունելիս կցուցաբերեք իմպուլսիվություն, ազատության ծարավը կարող է արգելակել գործերը կամ ընտանիքում տհաճ զրույցների պատճառ դառնալ:

14-15-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն կպարգևեն երեխաներն ու սիրելիները: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք: 16-ին՝ զբաղվածություն տնային հոգսերով, տանը և գործերում կարգուկանոն կհաստատեք: Գնումներ կկատարեք տան համար:

Ձկներ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Մասնակցություն կունենաք կոլեկտիվ միջոցառումների: 10-14-ին զգուշացեք առանց անհրաժեշտ ինֆորմացիայի տիրապետելու հապշտապ եզրակացություններ անելուց ու որոշումներ ընդունելուց: Անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել հանդիպումներին և ուղևորություններին: Ճանապարհին զգույշ է պետք լինել:

14-15-ին՝ մեծ ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Հնարավոր են հանդիպումներ մտերիմների հետ: 16-ին՝ կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1334 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ