...

Դեկտեմբերի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 11-13-ին մասնագիտական գործերում և ղեկավարության հետ հարաբերություններում բարելավում է սպասվում, դրանցում ներդաշնակություն կլինի: Շահավետ առաջարկներ կստանաք: Անձնական շահի հանդեպ լավ հոտառություն: Բիզնեսում լավ փոփոխություններ, համագործակցության լավ արդյունքներ:

14-17-ին՝ ֆինանսական վիճակի բարելավում: Առատաձեռնություն: Հարկերի, վարկերի հետ կապված լավ գործեր: Հաջողությամբ կարևոր գնումներ կանեք:

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 11-13-ին՝ ներդաշնակ ու խոստումնալից շփումներ գործընկերների, սիրելիների հետ: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում: Ազդեցիկ մարդկանց հետ կապեր կհաստատեք:

14-17-ին՝ լավատեսական տրամադրություն և ինքնավստահություն: Գործերն առաջ մղելու նպատակով նոր գիտելիքներ ու հնարավորություններ կստանաք: Կարգավիճակը բարելավելու հնարավորություն կունենաք: Կհետաքրքրվեք ուղևորություններով ու ճամփորդություններով:

Երկվորյակ

Ակտիվ շփումների շրջան է: Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 11-13-ին՝ աշխատավայրում գործերի և հարաբերությունների բարելավում: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Հարկերի, վարկերի հետ կապված գործերի բարելավում: Առողջության բարելավում:

14-17-ին՝ ինտուիցիայի աճ, լավ կհասկանաք ուրիշի վարքի մոտիվները: Առատաձեռնություն, կարիքավորներին օգնելու ցանկություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-13-ին՝ սիրելի ու թանկ մարդկանց հետ հարաբերությունների բարելավում: Հանդիպումները կուրախացնեն: Շփման մեջ դիվանագիտությունն ու տակտը կօգնեն հասնել ձեր ուզածին ու իրագործել ցանկությունները:

14-17-ին անձնական ծրագրերն իրագործելու նոր ու անսովոր հնարավորություններ կունենաք: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործերի ընդլայնում, հաջողություններ դրանցում: Կրթության, մշակույթի, քաղաքականության հետ կապված մարդկանց հետ ընկերություն կհաստատեք: Լավ նորություններ ու առաջարկներ կստանաք:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք ինքներդ ձեզ ու նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 11-13-ին՝ գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Կհանդիպեք հարազատներին, նրանց հետ հարաբերությունները կբարելավվեն: Առողջության բարելավում: Գրավչության աճ:

14-17-ին՝ մեծ փառասիրություն, գովեստներ կփնտրեք: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ, աճ կարիերայում: Բարյացակամ վերաբերմունք հեղինակավոր մարդկանց, ղեկավարության կողմից: Ուղևորություններից և արտասահմանցիներից շահ կունենաք:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 11-13-ին՝ թեթև, ուրախացնող շփումներ: Ձեզ լավ դրսևորելու հնարավորություն կունենաք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Բիզնեսի կամ հանգստի հետ կապված հարցերով հաջող ուղևորություններ կկատարեք:

14-17-ին՝ էթիկայի զգացում, առաջ կտանեք ձեր գաղափարներն ու սկզբունքները: Լավ ժամանակ է մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով կրթություն ստանալու համար: Հաջողակ կլինեք: Նոր հեռանկարներ կբացվեն:

Կշեռք

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Մտավոր աշխատանք: 11-13-ին՝ ֆինանսական գործերի լավ ընթացք: Տան համար հաջող գնումներ կանեք: Ուրախություն և հանդիպումներ ընտանիքում: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում:

14-17-ին ինտուիցիան կօգնի բիզնեսում: Հաջողություններ համատեղ բիզնեսում և ընդհանուր գումարն օգտագործելիս: Օրենքի, պետկազմակերպությունների հետ կապված գործունեություն: Կներգրավվեք արտասահմանցիների հետ գործերին:

Կարիճ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 11-13-ին՝ ներդաշնակ շփումներ, հաճելի ծանոթություններ, հաջող ուղևորություններ, անհրաժեշտ ինֆորմացիայի ստացում: Գործնական կապեր կհաստատեք: Գրավչության աճ: Դիվանագիտություն ու տակտ շփումներում:

14-17-ին բարի և հոգատար կլինեք ուրիշների հանդեպ, կամ էլ հակառակը՝ շրջապատողները ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Ներդաշնակություն սիրային, ամուսնական հարաբերություններում: Հաջողություններ հասարակական գործերում: Կոլեկտիվում անձնական հեղինակությունը կաճի: Արտաքին պայմանները բարենպաստ կլինեն:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 11-13-ին ֆինանսական գործերում լավ կզգաք ձեր շահը, էսթետիկ ճաշակը կբարձրանա: Բիզնեսում լավ համաձայնությունների հասնելու հնարավորություն կլինի: Հաջողություններ բիզնեսում:

14-17-ին՝ լավ հնարավորություններ աշխատավայրում, պայմանների բարելավում: Կոլեկտիվում լավ մթնոլորտ կիշխի: Որակավորումը բարձրացնելու նպատակով ուսում կստանաք կամ էլ ուղևորություններ կկատարեք: Եթե հիվանդ էիք, կբուժվեք:

Այծեղջյուր

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 11-13-ին՝ հաճելի ու ներդաշնակ շփումներ: Ընկերների շրջանում կամ կոլեկտիվների գործերին մասնակցելիս հետաքրքիր կամ ռոմանտիկ ծանոթություններ են սպասվում: Սեփական վարքով համակրանք առաջացնելու ունակություն: Լավ լուրեր կստանաք:

14-17-ին՝ լավատեսական տրամադրություն: Անձնական ծրագրերի իրագործում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Իրենց համար կարևոր գործերում երեխաներին օգնելու հնարավորություն կունենաք: Ռոմանտիկ հարաբերությունների հաջող զարգացում:

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 11-13-ին ինտուիցիան կօգնի ճիշտ ծրագրել գործերն ու նպատակին հասնելու ուղղությամբ ճիշտ քայլեր անել: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում: Ֆինանսական գործերի հաջող ընթացք: Լավ ինֆորմացիա կստանաք:

14-17-ին ընտանեկան գործերում կհետևեք ավանդույթներին, ինչի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակություն կլինի, փոխադարձ հոգատարության մթնոլորտ կիշխի: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Լավ փոփոխություններ ու բարեկեցություն ընտանիքում:

Ձկներ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 11-13-ին՝ հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ ու շահավետ կապերի հաստատում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Առաջարկներ կստանաք: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:

14-17-ին՝ ունակությունների աճ, ոգեշնչվածություն, հնարամտություն: Հարազատների, ընկերների հետ շփումները կուրախացնեն: Լավ ժամանակ է կարևոր ինֆորմացիա ստանալու համար: Կհետաքրքրվեք հասարակական գործերով կամ էլ արտասահմանի հետ կապված գործերով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4036 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ