Խոյ
Սկսվում է որոշակի հույսերի ու ծրագրերի իրագործման շրջանը: 19-21-ին լավ կընթանան մասնագիտական գործերը: Աշխատանքի արդյունավետությունը կաճի: Սակայն անուշադրությունը և միայն հաջողակ լինելու վրա հույս դնելը խնդիրներ կստեղծեն:
22-23-ին անսպասելի հաջողակ կլինեք, առաջընթաց կունենաք ֆինանսական գործերում և բիզնեսում:
24-ին կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Կձգտեք իրագործել ձեր ցանկությունները: Նպատակասլաց կլինեք:
25-ին ազատության մեծ պահանջ կունենաք, հանդուրժող չեք լինի ճնշումների հանդեպ: Ձեզ հեռու կպահեք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:
Ցուլ
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 19-21-ին կապեր կհաստատեք ու հանդիպումներ կկազմակերպեք ձեր գործերն առաջ մղելու նպատակով: Բայց կարող են խնդիրներ առաջանալ, երբ գործը վերաբերի կազմակերպություններին, կոլեկտիվներին:
22-23-ին զգայուն ու ոգեշնչվող կլինեք: Լավ հանդիպումներ են սպասվում արտասահմանցիների կամ ազդեցիկ անձանց հետ: Ռոմանտիկ հարաբերություններում առաջընթաց կլինի:
24-ին բարձր տրամադրություն կունենաք ու սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն:
25-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:
Երկվորյակ
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 19-21-ին մեծ պատասխանատվության և պայմանավորվելու կարողության շնորհիվ հաջող համագործակցություն է սպասվում: Սակայն խնդիրներ կարող են ծագել ղեկավարության հետ շփումներում ու մասնագիտական գործերում:
22-23-ին շատ զգայուն կլինեք: Հարաբերություններում լավ փոփոխություններ են սպասվում:
24-ին անձնական արժանապատվության սուր զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստում կամ սպասում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով:
25-ը լավատեսությամբ լի օր է, ընտանիքի հետ զբոսանքներ, արտերկրից եկած հարազատների հետ հանդիպումներ են սպասվում: Լուրեր կստանաք:
Խեցգետին
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 19-21-ին համագործակցությունը կընդլայնվի, նրանում առաջընթաց կդիտվի: Կօգնեք ուրիշներին նրանց խնդիրների լուծման հարցում: Սակայն կարող են խնդիրներ առաջանալ արտերկրի հետ կապված գործերում, ազդեցիկ անձանց հետ հարաբերություններում: Գործերին և աշխատելուն կխանգարի անհիմն լավատեսությունը:
22-23-ին անսովոր ու հուզիչ հանդիպումներ են սպասվում: Կմասնակցեք հասարակական կամ մշակութային միջոցառումների:
24-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
25-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:
Առյուծ
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 19-21-ին աշխատավայրում գործերը լավ կընթանան, գործերը հաջողությամբ կծրագրեք: Սակայն մեծ ակնկալիքները չեն արդարանա:
22-23-ին գործերի ընթացքի մեջ անսպասելի փոփոխություններ կլինեն, շահի հանդեպ ուժեղ հոտառություն կունենաք: Կարևոր անձանց հետ գործնական հարաբերություններ կհաստատեք:
24-ին ակտիվ աշխատանք է սպասվում տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին՝ կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:
25-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին ու սիրելիներին: Սերտ շփումներ են սպասվում հարազատների ու մտերիմների հետ:
Կույս
Աստիճանաբար կնվազեն ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 19-21-ին լավ կընթանան գործնական, հասարակական ու սիրային գործերը: Սակայն ընտանեկան գործերում խնդիրներ կարող են առաջանալ սեփական անձի մասին ձեր բարձր կարծիքի, ավանդույթներին, պայմանավորվածություններին չհետևելու պատճառով:
22-23-ին լավ տրամադրված կլինեք: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: Սիրային հարաբերությունները անսպասելի զարգացում կունենան:
24-ին բարձր տրամադրություն կունենաք, կուրախացնեն երեխաներն ու սիրելիները: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի:
25-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, տանը և գործերում կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:
Կշեռք
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 19-21-ին խնդիրների լուծման հետ կապված կարևոր զրույցներ կլինեն տանը: Սակայն դրա հետ մեկտեղ դժվարություններ կարող են առաջանալ աշխատավայրում:
22-23-ին տանը և ընտանեկան հարաբերություններում լավ փոփոխություններ են սպասվում: Հարազատների հետ կարևոր հանդիպումներ տեղի կունենան:
24-ին շատ ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից:
25-ին կմասնակցեք կարևոր կամ հետաքրքիր միջոցառումների:
Կարիճ
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի շփման, տեղեկատվական դաշտի հանդեպ հետաքրքրությամբ: 19-21-ին լավ կընթանան հարազատների հետ կապված գործերը: Հետաքրքիր հանդիպումներ ու լուրեր են սպասվում: Սակայն խնդիրներ կարող են առաջանալ ֆինանսական գործերում չափից դուրս մեծ ցանկությունների, անհիմն լավատեսության, կարելիից ավելին խոստանալու պատճառով:
22-23-ին անսպասելի և անսովոր հանդիպումներ ու ուղևորություններ են սպասվում: Սիրային հարաբերություններում առաջընթաց կլինի: Լավ գործընկերներ կգտնեք:
24-ին ակտիվ շփումներ են սպասվում հարազատների և կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ շատ հուզական կլինեք:
25-ին կհետաքրքրվեք ընտանեկան գործերով:
Աղեղնավոր
Վերջանում է Աղեղնավորի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է նյութական վիճակով հետաքրքրվածությամբ: 19-21-ին լավ կընթանան ֆինանսական գործերը, սակայն կարող են խնդիրներ առաջանալ էքստավագանտ վարքի, սեփական անձի մասին բարձր կարծիքի պատճառով, որոնք վատ կանդրադառնան ընտանեկան հարաբերությունների վրա:
22-23-ին անսպասելի գնումներ կանեք, կատարած աշխատանքի դիմաց գումար կստանաք: Բիզնեսում հաջողություն է սպասվում:
24-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:
25-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվության հետ աշխատանքի: Հարազատների հետ հանդիպումներ են սպասվում: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
Այծեղջյուր
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և դեկտեմբերի 22-ից սկսվում է Այծեղջյուրի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 19-21-ին լավ կանցնեն հանդիպումները, բանակցությունները, հարազատների հետ շփումները, սակայն ծրագրած ուղևորությունները կարող են տեղի չունենալ:
22-23-ին դրական տրամադրված կլինեք: Ինքնատիպ կլինեք: Հարաբերություններն անսովոր զարգացում կունենան:
24-ին անձնական մեծ ակտիվություն է սպասվում: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
25-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Ջրհոս
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 19-21-ին ծանր աշխատանքը կարող է մեծ ուժեր խլել: Ֆինանսական գործերում ու բիզնեսում խնդիրներ կարող են առաջանալ: Պետք է խուսափել ռիսկային գործողություններից ու ոչ խելամիտ սպեկուլյացիաներից:
22-23-ին տանը անսպասելի հաճելի հանդիպումներ տեղի կունենան: Ընտանեկան պայմանների բարելավում ու հաջող գնումներ են սպասվում:
24-ին շատ զգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք:
25-ին հատուկ ուշադրություն կդարձնեք սեփական կարիքներին ու խնդիրներին և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու հարցում:
Ձկներ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 19-21-ին լավ կընթանան հասարակական ու սիրային գործերը: Հնարավորություն կունենաք օգնել ուրիշներին՝ նրանց խնդիրների լուծման հարցում: Սակայն սեփական անձի մասին մեծ կարծիքն ու անհիմն լավատեսությունը կարող են խնդիրներ ստեղծել նպատակին հասնելու ճանապարհին:
22-23-ին լավ տրամադրված կլինեք: Ընկերների և կազմակերպությունների հետ կապված հաջող գործունեություն է սպասվում: Անսովոր հանդիպումներ ու ռոմանտիկ հնարավորություններ:
24-ին ազատությունը պաշտպանելու ձգտում կունենաք: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
25-ին տան հետ կապված անսպասելի հոգսերն ու խնդիրները կարող են շեղել անձնական ծրագրերից: Մենակ մնալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու հուզական կլինեք: